Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ՀՀ-ն ցանկանում է այդ կապերն էլ ավելի ամրապնդել: Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, արդյոք Հայաստանը կարո՞ղ է նպաստել Արևմուտքի և ՌԴի միջև հարաբերությունների վերականգնմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնորդվում է իրատեսությամբ. «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և ՌԴ միջև չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև, որովհետև մեր համոզումն է, որ հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր երևույթ է: Եվ փոքր երկրների համար շատ պարագաներում կարող է լինել ճակատագրական: Ելնելով սրանից, մենք մշտապես մեզ բարենպաստ ենք զգում, երբ որ ՆԱՏՕ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ , ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները լարված չեն, դա մեզ համար ամենաընդունելի վիճակն է»,- ասել է ՀՀ Նախագահը:
Միաժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: «Մենք մեր քաղաքականության մեջ հակասություն չենք տեսնում: Ընդհակառակը մեր խորին համոզմամբ, սա քաղաքականություն է, որ փոխլրացնում է»,- նկատել է Սարգսյանը:
Գործակալությունն անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին` ընդգծել է, որ ինչպես Եվրոպական միությունը, այնպես էլ Հայաստան ընդունել է Սիրիայի բազմահազար հայ քաղաքացիների, ում համար տեղի ունեցածը ողբերգական հետևանքներ է ունեցել. « Դա մեծ ողբերգություն է, մարդիկ թողել են իրենց տները, որ տասնամյակներով փորձել են կառուցել, կահավորել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով իր 2018թ. հաջորդող գործունեությանը` ՀՀ Նախագահն ասել է. «Անկեղծորեն եմ ասում, որ գծած որևէ պլան չկա», ասել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ լավ կլինի, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իր գլխավորած կուսակցությունը հաջողության հասնի: «Եվ այդ պարագայում, վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը»,- ավելացրել է Նախագահը:
Խոսելով աշխարհով մեկ սփռված, յոթ միլիոնից ավելի մեր հայրենակիցների ու նրանց հատկանիշների մասին` ՀՀ նախագահը նկատել է, որ նրանք հեշտությամբ են ինտեգրվում այն հասարակություններում, որտեղ ապրում են: «Լատինական Ամերիկայում, և գրեթե բոլոր երկրներում, ապրող մեր հայրենակիցներն էական դերակատարություն են ունեցել այդ երկրների զարգացման գործում»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ, ՀՀ Նախագահն անդրադառնալով Հայաստանի ու Իսպանիայի հարաբերություններին, ավելացրել է, որ չնայած իսպանացիները բավականաչափ տեղեկացված չեն Հայաստանի մասին, Իսպանիան հայերի համար զբոսաշրջային հիմնական ուղղություններից մեկն է: Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանն ու Իսպանիան ունեն հարաբերությունների երկար պատմություն` դեռևս միջնադարից և ավելացրել, որ իսպանացիները, որպես գինու մշակույթի կրողներ, Հայաստանում կարող են իմանալ, որ այդ մշակույթը վաղուց է մեր երկրում, և, ըստ Աստվածաշնչի, առաջինը գինեգործությամբ սկսել են զբաղվել Հայաստանում:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18