Թուրք-նիդեռլանդական քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ, տեղեկացնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են մի շարք պատժամիջոցներ սահմանել Նիդեռլանդների դեմ՝ այդ թվում նաև արգելել այդ երկրի դեսպանի մուտքը Թուրքիա, ինչպես նաև չընդունել Նիդեռլանդներից եկող դիվանագիտական թռիչքները:
Reuters-ը նկատում է, որ պատժամիջոցները զուտ դիվանագիտական են և որևէ կերպ չեն առնչվում տնտեսությանը, զբոսաշրջությանն ու շարքային քաղաքացիներին:
«Մենք ձեզ հետ կվարվենք ճիշտ այնպես, ինչպես դուք վարվեցիք մեզ հետ: Մենք թույլ չենք տա նիդեռլանդցի դիվանագետներին ու դեսպաններին տեղափոխող ինքնաթիռներին օգտվել մեր օդային տարածքից կամ վայրէջք կատարել մեզ մոտ»,- հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Ռյուտեն, դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, պահանջել է, որ նա ներողություն խնդրի իրենց ֆաշիստների հետ համեմատելու համար, վերջ տա քաղաքական սադրանքներին:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Հայտնի է, որ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34