Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015թ. մայիսի 29-ին ստորագրված համաձայնագրին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը մշակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի ռեժիմի կիրառման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ստեղծման նպատակով: Համաձայնագիրը ներառում է ապրանքների, ծառայությունների առևտուրը, մաքսային վարչարարության, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, ներդրումների իրականացման, մտավոր սեփականության, պետական գնումների ոլորտները, ծագման կանոնները, ստուգող այցերի իրականացման կարգը և այլ ոլորտներ: Փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ առևտրում մաքսատուրքի դրույքաչափերի նվազեցում, մասնավորապես` համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո որոշ ապրանքների հանդեպ 0 տոկոս մաքսատուրքի կիրառում, համապատասխան ժամանակացույցի համաձայն` մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում մինչև 0 տոկոս: Համաձայնագրով սահմանված են նաև ազատ առևտրի ռեժիմից բացառություններ, որոնց նկատմամբ կիրառվելու են առավել բարենպաստ ռեժիմի շրջանակներում գործող մաքսատուրքի դրույքաչափերը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, քանի որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ բանակցությունները սկսվել էին նախքան ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցելը, ապա առաջարկվում է հավանություն տալով այս փաթեթին, միաժամանակ շարունակել բանակցությունները առանձին ապրանքատեսակների մասով (ալկոհոլային արտադրանք, ծխախոտ) վիետնամական շուկա ներմուծելիս մաքսատուրքի զրոյական դրույքաչափի կիրառման վերաբերյալ: Հարցի առնչությամբ գործադիրի ղեկավարը հայտնել է, որ անցած տարի Մոսկվայում Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ժամանակ այս հարցը քննարկվել է: Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխության կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը: Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստացվել է համաձայնագրի փոփոխություն թիվ 8-ի նախագիծը, որը նախատեսում են լրացուցիչ 1 200 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումներ, որոնք կուղղվեն դեպի մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման բնագավառներ: Հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 14.6 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի հիմնական նպատակն է՝ Գյումրիում ունենալ անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման (դրենաժային) ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Վարկը տրամադրվում է 15 տարով, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի, տոկոսադրույքը լողացող՝ 6-ամսյա EURIBOR + 1%:
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03