Հայաստանը պատրաստ է վճռական քայլերի, և գոնե ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հակառակորդի հերթական ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տրամադրված է ավարտին հասցնել պաշտոնական ճանաչման գործընթացը, ընդ որում, այս հարցում կա նաև քաղաքական լայն կոնսոլիդացիա:
Հայկական կողմը ժամանակավորապես առկախեց ճանաչման հարցը, իսկ Ալիևը Վիեննայում պարտավորվեց շարունակել բանակցային գործընթացը. սրանք սերտ կապված և միմյանց փոխպայմանավորող գործընթացներ էին:
Հարց է առաջանում, եթե Ալիևը այդքան վստահ էր իր ռազմական ներուժի և հնարավորությունների վրա, ապա ի՞նչու դադարեցրեց ակտիվ ռազմական գործողությունները, կամ ինչու՞ հերթական լայնամասշտաբ սադրանքը չհրահրեց, որից հետո Հայաստանը կճանաչեր Արցախը , և բնական է, որ ՀՀ-ի մասնակցությունը հարցի լուծմանն ուղղված բանակցություններին այլևս անիմաստ կդառնար, ընդ որում, այդ դեպքում ադրբեջանական կողմը կարող էր ապակողմնորոշել միջազգային հանրությանը և հայկական կողմին մեղադրել Արցախի ճանաչումով բանակցային գործընթացը տապալելու մեջ ` այդպիսով փորձելով արդարացնել իր կողմից սանձազերծվող պատերազմը :
Ինչպես տեսանք, տեղի ունեցավ ճիշտ հակառակը. պաշտոնական Բաքուն խորը անհանգստության նշաններ ցույց տվեց, որից կարող ենք որոշակի հետևություններ անել, և ենթադրել, որ Ալիևը գոնե այս պահին վստահ չէ ռազմական տարբերակի արդյունավետության վրա , պատրաստ չէ «այրել բոլոր կամուրջները», ամենևին ցանկություն չունի տեսնել Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից, և նպատակահարմար է գտնում այս փուլում շարունակել բանակցությունները:
Քառօրյա պատերազմական գործողություններից հետո, իրադարձությունների ժամանակագրական դինամիկային մեջ, կարծում եմ, մայիսի 16-ը հնարավոր հետևանքների առումով ամենապայթյունավտանգն էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում քննարկվում էր Արցախի ճանաչումը օրակարգ մտցնելու հարցը, իսկ Վիեննայում ` բանակցությունները շարունակելու հեռանկարը:
Մայիսի 16-ից հետո մինչ օրս լարվածության համեմատական թուլացում է նկատվում, և այս թանկ ժամանակը պետք է ճիշտ օգտագործել և դիվանագիտական , և ռազմական ճակատում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44