«Իրավունքի» նախորդ համարում «Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին կապ ունի՛ 41– ամյա կնոջ ինքնասպանության հասցնելու հետ» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էինք մարտի 7-ին Երևանում կիսակառույց շենքի 4-րդ հարկից նետվելով ինքնասպան եղած 41-ամյա Վարդուհի Սարոյանին։ Նա ինքնասպանությունից շաբաթներ առաջ հայտարարել էր, որ ունեզրկվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Երևանի բնակիչ՝ Տիգրան Տեր-Մարգարյանի (ով Վարդուհու քրոջ ամուսինն է և Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է) պատճառով։ Եվ Վարդուհու փաստաբանն էլ մեզ հետ զրույցում չէր բացառել, որ դա կարող է կնոջն ինքնասպանության հասցնելու պատճառը լինել։
Տիգրան Տեր-Պետրոսյանին գտնել մեզ չհաջողվեց, քանի որ վերջինս, ինչպես տեղեկացանք, հետախուզման մեջ Է։ Իսկ Վարդուհու քրոջ ամուսնու՝ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ կապ հաստատել հաջողվեց։ Մեզ հետ զրույցում, նա թեև նախ հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, բայցևայնպես՝ խոսեց։ Տիգրանը Վարդուհու հետ կատարվածի մեջ իրեն մեղավոր զգում է, բայց միայն հետևյալ դրվագով.
- Վարդուհու հետ կատարվածի մեջ ես ինձ մեղավոր զգամ եմ, մեղավոր եմ ինձ զգում նաև ընտանիքիս առաջ։ Բայց զուտ նրա համար, որ ես վստահեցի մի մարդու, որին ընկեր էի համարում։ Ով ընդամենը մեկ-երկու ամիս հետո, եթե չլիներ իր «քցելն» ու փախուստը, պետք Է դառնար իմ երեխաների կնքահայրը։ Ես մեղավոր եմ զգում Վարդուհու առաջ այնքանով, որ ես ինքս եմ Վարդուհու հետ ծանոթացրել Տիգրան Տեր-Պետրոսյանին նրան ներկայացնելով, որպես լավ մարդ, լավ ընտանիքի որդի, բայց այդ ամենը ֆարս դուրս եկավ։
Այս ամենի մեջ մեղավոր Է թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե նրա եղբորորդին և թե եղբորորդու կինը։ Քննությունն ընթանում է, և վաղ թե ուշ կպարզվի ով է եղել մեղավորը։ Համենայնդեպս, եթե ես մեղավոր լինեի, այսօր չէի լինի Երևանում, այլ կլինեի փախած, ինչպես Տիգրան Տեր-Պետրոսյանը։ Չէի մասնակցի քարոզարշավին և պարզ ճակատով չէի նայի ժողովրդի աչքերին։
- Իսկ ինչո՞ւ չէիք շփվում տիկին Վարդուհու հետ և նրան այդ վիճակում թողե՞լ Էիք միայնակ։
- Դրա պատասխանները նույնպես կան, դրա մեջ մեղավոր են շատ-շատերը։ Նաև Տիգրան Տեր-Պետրոսյանի կինը, ով օգոստոս ամսին խաբել է Վարդուհուն, իբր թե ես էլ եմ, Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ մեղսակից այս գործում։ Բայց եթե ես մեղսակից լինեի, երկու բնակարան չէի կորցնի, մեքենա չէի կորցնի, ոսկիս չէի վաճառի, էսօր բանկերի հետ խնդիր չէի ունենա։ Ձեզ ասեմ, որ Տիգրանը՝ ՀՀ առաջին նախագահի ամենասիրելի եղբորոդին է։
-Ուզում եք ասել, որ հնարավոր Է՝ Լևոն Տեր- Պետրոսյանը տեղյակ Էր այս ամենից։
- Բնականաբար, տեղյակ է։ Ես ինքս երկու անգամ փորձել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել, բայց ինքը մերժել է։
- Վարդուհու փաստաբանն ասում Է, որ դիմելու Է ոստիկանություն, քանի որ Ձեր կինը սպառնում Է իրեն, քանի որ բարձրաձայնել Է կատարվածի մասին։
- Եթե տիկին Հասմիկը (փաստաբանը-խմբ.) ուզում է դիմել ոստիկանություն, թող դիմի։ Ես էլ կհրապարակեմ կնոջս՝ Քրիստինա Սարոյանի և փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի հեռախոսազրույցը, և ինքներդ կհամոզվեք այդտեղ կա՞ որևէ սպառնալիք, թե ոչ։ Չի կարելի մարդու հետ բարձր տոնով խոսելը որակել որպես սպառնալիք։ Համենայնդեպս, Վարդուհի Սարոյանն իր հրաժեշտի նամակի մեջ նշել է, թե փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանին որքան գումար է տվել, և տիկինը այդ գումարների դիմաց ոչինչ չի արել։
- Տեղյա՞կ եք նամակի ողջ բովանդակությանը։
- Գիտեմ, որ կոնկրետ որևէ անուն չի նշվում նամակի մեջ։ Համենայնդեպս, նամակն ամբողջությամբ չի հրապարակվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
17:54
17:37
17:23
16:45
16:23
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14