Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հայաստանում չեն կարող լինել ազատ-արդար ընտրություններ։ Մի երկրում, որտեղ ընտրողների մեծ մասն աղքատներ և ուզվորներ են, սպասում են «թագավորների» և «իշխանների» ողորմությանը, համբուրում են Ֆեոդալների ձեռքերն ու ոտքերը, այդպիսի երկրներում «պառլամետ», «նախագահ», «կուսակցություններ», «քաղաքական պայքար» հասկացությունները կարելի է կիրառել խիստ վերապահումներով։ Նույնիսկ այն աներևակայելի դեպքում, եթե խորհրդարանն ինչ-որ հրաշքով ամբողջությամբ կազմված լինի Սաակաշվիլիներից, Իվանիշվիլիներից և Լի Կուան Յուներից, միևնույն է՝ այդ հրաշալի անձնավորությունները ոչինչ չեն կարողանա փոխել, քանի դեռ չկա փոխելու պահանջարկը ՝ պետության ունենալու պահանջարկը, ոչ թե սեփական գործերը դզել-փչելու և կենցաղային պահանջները բավարարելու։ Նրանք, ովքեր հույս ունեն, որ երկիրը կարող է փոխվել ընտրությունների միջոցով (խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր իսկապես նման հույս ունեն, ոչ թե «դերասան» ու փարիսեցի քաղաքական գործիչների մասին), այդ մարդիկ մոլորության մեջ են։ Բայց դա չի նշանակում, որ ընտրություններ չպիտի կայանան, և որ դրանք պետք է վիժեցվեն, նրանք, ովքեր կողմ են զինված քաղաքական պայքարի, ռևկոմների և գիլիոտինների, նրանք առավել ևս սխալ ուղու վրա են՝ Հայաստանի պարագայում դա բերելու է պերմանենտ հեղաշրջումների։
Պարզապես ընտրություններին որպես ինչ-որ «ճակատագրական պահի» պետք չէ վերաբերվել՝ դրանք լավ առիթ են «քաղաքական վերնախավի» և դրա առաջարկած գաղափարների արժեքը գնահատելու, և քանի որ մթնոլորտը քաղաքականացված է, հաղորդել հասարակությանը երկու գաղափար՝ 1/ փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ հասարակությունը դա ցանկանա, ամեն մեկի՝ սեփական գործերը «դզելու» ձգտումը փոփոխության ցանկություն չէ։ 2/ հասարակության պահանջարկի ձևավորումը կարող է տեղի ունենալ միայն դանդաղ և միայն համբերատար, նպատակաուղղված լուսավորչական աշխատանքով»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
17:54
17:37
17:23
16:45
16:23
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14