Ժամանակը ցույց կտա, թե ինչ հետընտրական միավորումներ են հնարավոր ապրիլի 2-ից հետո, սակայն «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանն անձամբ կողմ է և՛ նախընտրական, և՛ հետընտրական միավորումներին:
«Հիմա կարանք համաձայնության գանք ինչ-որ տեղամասերում ձայներ պահելու հարցում, եթե այդ ուժերը, որ էսօր մասնակցում են, եթե դրանցից կլինեն դաշինքներ, որ կուզենան էս երկրում ինչ-որ բան փոխվի, իշխանափոխություն լինի, շատ հնարավոր է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը: Միակ ուժը, ըստ նրա, որի հետ համագործակցություն չի լինի, դա Հանրապետականն է:
Սասուն Միքայելյանը պատասխանեց հարցին, թե ինչպես ստացվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այցելեց իր շտաբ:
«Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, եթե ես էլ լինեի ինչ-որ տեղ, կգնայի իր շտաբ, որովհետև ես էն կարգի մարդ չեմ, որ իմ անցյալը ջնջեմ: Սեյրան Օհանյանի հետ մենք ճամփա ենք անցել, նաև շատ մարդկանց հետ, որոնց հետ ես իմ հարաբերությունները պահում եմ և կպահեմ մինչև վերջ՝ անկախ քաղաքական հայացքներից»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Մյուս կողմից, ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից նա իրենց է տեսնում որպես ընդդիմություն: Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան նա ասաց. «Ես մեզ եմ տեսնում ընդդիմություն, մենք նոր չենք եկել ինչ-որ բան ասելու, մենք տարիներ առաջ ենք ասել, և այդ դաշինքում կան անձինք, որ տարիներ շարունակ արել են ամենը, որ երկրում կարգուկանոն լինի»:
Հարցին էլ, թե, երբ ինքը՝ Սասուն Միքայելյանը կալանավայրում էր, ինչո՞ւ իրեն այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր այցելում, Սասուն Միքայելյանն ասաց. «Կան բաներ, որ մարդիկ չեն իմանում. երբ ինձ կալանավորել են, իմ տղան, որ ավարտել էր Ժողինստիտուտը, երբ տարել են բանակ, Սեյրան Օհանյանը շատ նորմալ է պահել նրա հանդեպ»։
Որպես ամփոփում Սասուն Միքայելյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք է հասկանա, որ իր քաղաքական զինանոցը դատարկ է և պետք է զիջի իշխանությունը, մանավանդ, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ:
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58