Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիա» պարբերականում հրապարակված հոդվածում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, միջազգային ասպարեզում համագործակցությանն ու ԼՂ հակամարտության կարգավորմանը:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը, լինելով Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը, շարունակում է հետևողական ու կառուցողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու համար:
«Հայաստանը հետևողականորեն բարձրացնում ու ամրապնդում է իր պաշտպանական կարողությունը՝ այդ թվում նաև իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում: Մենք միասին ստեղծել ենք Միացյալ զորախումբ, ձևավորել ենք հակաօդային պաշտպանության համակարգ: Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան»,-նշել է Սերժ Սարգսյանը՝ անցում կատարելով նախորդ տարվա ապրիլյան դեպքերին ու նկատելով, որ ադրբեջանական ագրեսիան զգալի վնաս է հասցրել բանակցային, կողմերի միջև վստահության վերականգնման ջանքերին ու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին:
Խոսելով 2017թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրված իրավիճակի սրմանը՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, թե որքան հրատապ է շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկմանն ուղղված մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը:
«Վերջիվերջո, Բաքվում պետք է հասկանան, որ Հայաստանն ու համանախագահ պետությունները խոսում են մի լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններն այլընտրանք չունեն, պատերազմը խնդիրների լուծման տարբերակ չէ, և միայն երկխոսության, այլ ոչ վերջնագրերի միջոցով է հնարավոր խաղաղության հասնել: Մենք հիմնվում ենք նրա վրա, որ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը ժամանակակից աշխարհակարգի անքակտելի մասն է: Եվ հենց սրա հիման վրա էլ պետք է լուծվի ԼՂ հակամարտությունը: Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել միջազգային փորձագիտական հանրության գնահատականներին առ այն, որ ԼՂՀ-ում հետևողականորեն ժողովրդավարական պետականաշինություն է իրականացվում»,-նշել է ՀՀ նախագահը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01