Զարգացնել երեխաների ստեղծարար միտքն ու նրանց դարձնել 21-րդ դարի մրցունակ մասնագետներ. 2011-ին Երևանում ստեղծված «Թումո» կենտրոնի սկզբնական գաղափարն էր:
Այսօր արդեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանի գլխավոր այցեքարտերից մեկն է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Թումո»` ծանոթանալու կենտրոնի ներկա ծրագրերին: Նախարարը շրջեց ուսումնական տարածքով, զրուցեց սաների հետ:
«Թումո» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը նախարարին ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք ուսուցանվում են կենտրոնում: Անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ու ֆիլմերի ստեղծում: Պատանիները կատարում են սկզբնական վարժանքներ այդ չորս ուղղություններով, այնուհետև ընտրում այն ոլորտը, որն ամենաշատն է հետաքրքրում իրենց:
Կենտրոնի յուրաքանչյուր սան հնարավորություն ունի մանրամասն կառուցելու իր անհատական ուսումնական պլանը` թումոյականների մշակած հատուկ ծրագրային հավելվածի միջոցով: Նախարարը հետաքրքրվեց բարձրագույն կրթության ծրագրերից: Բեկոր Փափազյանը պատմեց, որ առաջատար համալսարաններից մի քանիսի հետ համագործակցությամբ մշակում են կրթական ծրագիր, որը 5 տարում պիտի կրկնապատկի Հայաստանում ծրագրավորողների թիվը:
«Թումո»-ում սաների ընտրության միայն մեկ չափանիշ-սահմանափակում կա՝ տարիքը. դիմորդները պետք է լինեն 12-18 տարեկան: Ընդունելության համար հարցազրույց կամ քննություն չեն անցկացնում: Բոլոր դիմորդներին ընդունում են և հավասարապես տալիս սովորելու հնարավորություն:
15-ամյա Հովհաննեսն ու Ալբերտն այդ հնարավորությունից օգտվում են արդեն 3 տարի. 3D մոդելավորման դասընթաց են անցնում: Տղաները պատմեցին, որ մեծ հետաքրքրությամբ են գալիս կենտրոն. «Թումո»-ում դասերը դպրոցի դասաժամերին նման չեն. «Այստեղ, երբ հարց ես տալիս, մարզիչն անմիջապես չի ասում պատասխանը, այլ այնպես է ուղղություն ցույց տալիս, որ ինքդ փնտրես ու գտնես քո հարցի ճիշտ պատասխանը»,- նշեց Ալբերտը:
Ներկայում «Թումո» կենտրոններ գործում են նաև Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:
Նախարարը այցելեց նաև «Թումո»-ի շենքում գործող «Picsart» ընկերություն: Ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերեր ունեցող նկարների խմբագրման այս հավելվածը ստեղծվել է հայ մասնագետների կողմից: 2010թ-ին նորաստեղծ ընկերությունն ընդամենը 10 աշխատակից ուներ, այսօր արդեն «Picsart»-ի մեծաթիվ աշխատակիցներն իրենց արտադրանքն են զարգացնում նորաձև ու ընդարձակ գրասենյակում:
Ֆոտոխմբագրման հավելվածների բազմազանության մեջ հայկական ընկերությունը հաջողությամբ մրցակցում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերի` այդ թվում «Instagram»-ի հետ:
Ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը նախարարին ցուցադրեց հավելվածի ֆունկցիաները: Օրական 3 միլիոն լուսանկար մտնում է «Picsart»:
«90 միլիոն ակտիվ օգտատեր ունենք և մինչ օրս 400 միլիոն ներբեռնում, սակայն Հայաստանում հավելվածն օգտագործողների թիվը մեծ չէ»,- ասաց Միքայել Վարդանյանը:
«Picsart»-ի տնօրենի խոսքով` գլխավոր խնդիրը, որ ունեն, մասնագետների պակասն է: Ակնկալում են կրթական համագործակցություն մասնավոր ընկերություն-համալսարան ձևաչափով ` պատրաստելու համապատասխան մասնագետներ և լրացնելու ոչ միայն իրենց, այլև հայաստանյան մյուս ՏՏ ընկերությունների թափուր աշխատատեղերը:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47