2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերը 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 10,9%-ով, իսկ մաքսային մուտքերը՝ 5,6%-ով: Աճն առավելապես պայմանավորված է հարկային ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՊԵԿ-ը որպես հարկ վճարողների գործունեության գնահատման հիմնական եղանակ գործածում է կամերալ ուսումնասիրություններն ու վերլուծական գործիքները: Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են հարկեր թաքցնելը կանխարգելելու և հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը: Արդյունքում, 2017թ. հունվար-փետրվար ամիսներին իրականացված բոլոր ստուգումների և ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 1050-ով կամ 59%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-փետրվարին արձանագրված 352.9 հազ. դրամի փոխարեն 2017թ. 2 ամիսներին կազմել է 1 մլն 290 հազ. դրամ: Այսինքն՝ աճը կազմել է 937.5 հազ. դրամ կամ 266%:
Խոշոր հարկ վճարողներին բաժին ընկնող հարկային մուտքերը 2017թ. հունվար-փետրվար ամիսներին 2016թ.-ի 2 ամիսների համեմատ աճել են 8.9 մլրդ դրամով կամ 13%-ով՝ 68 մլրդ դրամի փոխարեն կազմելով 76.9 մլրդ դրամ: 2016թ. հոկտեմբերին կատարված գնահատումներով խոշոր հարկ վճարողների շուրջ 57%-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերն ամսական միջին կտրվածքով կազմել են 3.5 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 12 մլն դրամ): Այդ ժամանակաշրջանից սկսած հետևողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է հարկային ստվերի ցուցանիշների նվազում, և 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ կատարված նոր գնահատումներով 617 խոշոր հարկ վճարողներից 264-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերը կազմել են 2.4 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 9,2 մլն դրամ): Այդ ցուցանիշների նվազումը շարունակվելու միտում ունի՝ հարկ վճարողների հարկային վարքագծում դրական դրսևորումներով պայմանավորված:
Ստվերի կրճատման նպատակով փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ուղղված լայնածավալ և տարաբնույթ աշխատանքների արդյունքում 2016թ.-ի հունվար- փետրվար ամիսների համեմատությամբ՝ 2017թ.-ի 2 ամիսներին 165,8 հազար հատով կամ 24,6%-ով ավելացել է խոշոր հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը (2017թ.-ին՝ 839.5 հազ. հատ, 2016թ.՝ 673.7 հազ. հատ): 19 մլրդ դրամով աճել են նաև այդ հաշիվներում արտացոլված իրացման շրջանառությունները. եթե 2016թ. կազմել են 164.8 մլրդ դրամ, ապա 2017թ.-ին՝ 183.8 մլրդ դրամ:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03