Արմավիրի մարզում այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցած միջադեպը Հայաստանի հանրապետական կուսակցությունը դատապարտում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպին, որի հետեւանքով մեկ հոգի դանակահարվել, իսկ մյուսը հրազենային վիրավորում ստացել:
«Հայաստանի հանրապետական կուսակցության համար հանցագործությունը կուսակցական պատկանելիություն չունի: Որեւէ մեկն իրեն չի կարող օրենքից վեր դասել՝ անկախ նրանից, թե Շարմազանովն ՝, Շարմազանովի եղբայրն է, թե մեկ այլ մարդ: Այստեղ որեւէ վերաբերմունք ինչ-որ մեկի վերաբերյալ չի կարող լինել: Ավելին, հանրապետականները ավելի զսպված պետք է լինեն, ավելի պատասխանատու լինեն: Եվս մեկ անգամ կրկնում եմ քանի դեռ ոստիկանությունը, դատախազությունն իրավապահ մարմինները իրավական գնահատական չեն տվել, բոլոր գործընկերներին խնդրում եմ զերծ մնալ քաղաքական գնահատականներից եւ դրանք ՀՀԿ-ի հետ կապելուց: Միգուցե քաղաքական միջադեպ, միգուցե կենցաղային միջադեպ է եղել, հետաքննությունը կպարզի, բայց մեր քաղաքական գնահատականը հետեւյալն է՝ ցանկացած օրենքի խախտում, ցանկացած նման դեպք դատապարտելի է, իսկ կրկնակի դատապարտելի է, եթե դա կապ ունի քաղաքական գործընթացների հետ»,-ասաց նա:
Ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18