«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են Վայոց Ձորի մարզ: Եղեգնաձոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրն առաջիկա 5 տարվա համար: «Մենք մեր ծրագիրն անվանել ենք «365 օր»` ամենօրյա փոփոխությունների ծրագիր: Չկա այլ քաղաքական ուժ, որ նման ծրագիր ներկայացրած լինի: Մեզ համար քաղաքացուն ու մեր ազգին ծառայելը լինելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք»,- նշեց Օսկանյանը:
Նա ընդգծեց, որ ընտրություններում հաջողություն արձանագրելու դեպքում իրենք առաջարկում են աշխատավարձերի բարձրացում և այդ գործընթացը սկսելու են բանակից: «Փոքր, միջին բիզնեսին, որոնք տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեն, ազատելու ենք հարկերից: Ծնելիությունը խրախուսելու համար առաջարկում ենք առաջին երեխայի համար վճարել 100 հազար դրամ, երկրորդ երեխայի համար` 500 հազար դրամ, երրորդի համար` 1 միլիոն, իսկ չորրորդի համար` 2 միլիոն դրամ»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը:
Դաշինքը խոստանում է իրականացնել գյուղատնտեսական լուրջ ծրագրեր: Վարդան Օսկանյանը նկատեց, որ ներկա պահին ՀՀ-ում գյուղացիները շատ ծանր վարկերի տակ են ու չեն կարողանում մարել դրանք: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խոստանում է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը` բանկերի հետ ամենօրյա աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև նվազեցնել վարկերի տոկոսադրույքները:
Օսկանյանը վստահեցնում է, որ ընտրություններում հաջողություն արձանագրելու դեպքում կարող են առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Մենք այդ ճանապարհն անցել ենք` Սեյրան Օհանյանը բանակի մասով, ես ու Րաֆֆին` դիվանագիտական մասով: Մենք կարող ենք հասնել Արցախի միջազգային ճանաչմանը: Դա հնարավոր է անել, ինչի համար հարկավոր է ունենալ հզոր բանակ ու զարգացած տնտեսություն»,- եզրափակեց Օսկանյանը` հայցելով հրապարակում հավաքվածների քվեն իրենց դաշինքի համար:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18