Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չանհանգստացել Հայաստանին: Ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նախ, Մերձավոր Արևելքը երկար ժամանակ եղել է հայկական հսկայական սփյուռքի տունը, նրանց ժառանգների տունը, ովքեր Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից փախչելով, իրենց համար նոր ապաստան են գտել Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ պետություններում: Նրանց այդ երկրներում շատ լավ են ընդունել: Ուստի, այն ինչ այս պահին կատարվում է Սիրիայում, չի կարող չանհանգստացնել յուրաքանչյուր հայի»,- ասել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հալեպում մինչ այս պահը գործում է հայկական ամենախոշոր համայնքներից մեկը: Հայաստանը հանդիսանում է միակ երկիրը, որի հյուպատոսությունը Հալեպում դեռ շարունակում է գործել: «Չնայած բոլոր դժվարություններին` մենք Ռուսաստանի հետ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու ծրագրեր ենք իրականացնում: Մենք դա մեր պարտքն ենք համարում ու կարծում ենք, որ Սիրիայի ժողովուրդը նման օգնության կարիք ունի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը վերջին տարիներին Սիրիայից շատ փախստականների է ընդունել: «Մենք Սիրիայից շուրջ 20 հազար մարդ ենք ընդունել: Նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են: Սակայն կան նաև Սիրիայում ապրող քրիստոնեական այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Մենք նրանց արագ ինտեգրման ծրագրեր ենք իրականացրել, տրամադրել ենք նրանց քաղաքացիություն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,- ասել է նա:
Նրա խոսքով` Մերձավոր Արևելքը շատ հեռու չէ մեր տարածաշրջանից և այնտեղ ընթացող զարգացումները չեն կարող ազդեցություն չունենալ տարածաշրջանի անվտանգության համակարգի վրա:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01