Ռուս ազգը Պուտինի ծավալապաշտական քաղաքականության զոհն է։ Այս ազգը փաստացի զոհվում է մեկ հոգու ամբիցիաների պատճառով և ոչնչի համար։ Ինչի՞ համար զոհվեցին ռուս զինվորները Հարավային Օսեթիայում, Ուկրաինայում, քիչ քանակով, բայց Սիրիայում, Եգիպտոսից վերադարձող 224 անմեղ մարդիկ... Որ իբր ընդարձակվի Ռուսաստանի սահմանները ու ազդեցության գոտիները, բայց ինչի՞ հաշվին։ ՈՒկրաինային չներվեց ինքնուրույն լինելու ցանկությունը։ Ռուսի կողմից ամեն առիթով ստորացվող «եղբայրական» ուկրաինացին մի օր էլ չհանդուրժեց այդ ամենը... երկկողմանի զոհերին առ այսօր հաշվում են... դրանց քանակը անցնում է հազարները։ Ու ինչի՞ համար։ Սիրիայում ևս Պուտինը որոշեց քիթը խոթել և ցուցադրել իր ողջ ռազմական հզորությունը... արդյունքում, հանգստից վերադարձող 224 անմեղ մարդիկ, այդ թվում երեխաներ, ոչ մի բան չկանխազգալով, պայթեցվեցին ինքնաթիռում` իրենց կյանքով հատուցելով Վլադիմիր Վլադիմիրովիչի ամբիցիաների համար։ Չհաշված այն քրիստոնյա զինվորականները, ովքեր փաստացի զոհվեցին իսլամական երկու ուղղվածությունների միջև պատերազմի ժամանակ... և ինչի՞ համար։ Այս ցանկը դեռ կշարունակվի։ Եվ դա միայն վերջին մի քանի տարում։ Ու ամենացավալին այն է, որ այս մարդկանց հարազատներին չես կարող բացատրել, թե հանուն ինչի զոհվեցին իրենց հարազատները, դեռ մի բան էլ ձեռքի հետ ազգովի թշնամիներ ձեռք բերեցին։ Վստահաբար կարելի է ասել, որ այս մարդիկ անտեղի ու անիմաստ զոհվեցին։ Նրանք չէին պաշտպանվում իրենց հայրենքի վրա հարձակված Վրաստանից, Ուկրաինայից, Սիրիայից... իսկ Եգիպտոսի ինքանթիռի միջադեպն ինքնին աբսուրդ էր։ Ռուս ժողովուրդը ամբողջ աշխարհում изгой է դարձել. դա արդեն փաստ է։
Եթե նայեք Ռուսաստանի քարտեզին, ապա հազարավոր կիլոմետրերով անմարդաբնակ տափաստաններ կտեսնենք, բայց, չգիտես ինչու, պետությունը որդեգրել է նոր տարածքներ գրավելու քաղաքականությունը։ Իսկ գրավելուց հետո էլ դրանք բարձիթողի վիճակի է մատնում, ինչպես Հարավային Օսեթիան, Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմն էլ դեռևս գոյատևում է իր նախկին փառքի շնորհիվ։