ARM | RUS |

Ինչպես են պայքարելու կոռուպցիայի դեմ 9 քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում

15.03.17 | 11:44

Tert.am-ը ներկայացնում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող դրույթները:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի «Արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնում է ասվում է. «Մեր նպատակն է կայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխարգելել մեր առաջընթացն արգելակող այդ քաղցկեղը և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը»:

ՀՀԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարի հետևյալ լուծումներն է առաջարկում: Առաջին՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվություն: Երկրորդ՝ ապահովել «ապօրինի հարստացման» հանցակազմի կիրառումը: Երրորդ՝ ապահովել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով: Չորորդ՝ ապահովել հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը: Եվ հինգերորդ՝ ներդնել ազդարարների պաշտպանության և շահերի բախման դեպքերի կանխարգելման գործուն համակարգ։

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հստակ առանձնացված բաժին չկա: Միայն «Պետական կառավարում» վերնագրով բաժնում նշված է. «Ապահովել պետական մարմինների գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Պատասխանատվությունը պետք է լինի հասցեական ու անձնավորված: Պետական կառավարման յուրաքանչյուր մարմնի համար պետք է սահմանվեն արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներ: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, թե որոնք են իր իրավունքներն ու պարտականությունները և ինչի համար է պատասխանատվություն կրելու»:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր ծրագրի «Շնորհապետություն» մասում գրում է. «Պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները: Պետական կառավարման հիմքում պետք է դնել մաքուր ընտրությունները, մրցակցային հավասարությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը: Պետական պաշտոնյաների պաշտոնեական առաջխաղացման բոլոր փուլերում պետք է գործի ազնիվ մրցույթների և որակավորման քննությունների համակարգ՝ սկսած դպրոցներից և ԲՈւՀ-երից»:

Իսկ կոնկրետ քայլերի մասով դաշինքը նշում է, որ պետք է կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով՝ սկսած 1991 թվականից, և պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նույնպես չի առանձնացրել կոռուպցիայի դեմ պայքարը: Այլ բաժիններում ասվում է, որ պետք է տարանջատել բիզնեսն ու իշխանությունը, ապահովել պետական պաշտոնյաների գործունեության վերահսկողությունն ինչպես օրենսդրական, այնպես էլ քաղաքական բնույթի գործիքակազմերի միջոցով, ապահովել դատական համակարգի անկախությունը։

Դաշիքնի ծրագրի «Դատաիրավական համակարգ» վերնագրի տակ գրված է. «Դատաիրավական համակարգի անկախության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակին հասնելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու լավագույն մեխանիզմն իշխանական ճյուղերի տարանջատումն է, տնտեսաքաղաքական հարաբերությունների ապամենաշնորհացումը և ընտրական լեգիտիմ համակարգի առկայությունը, որը կկատարվի նոր Սահմանադրությամբ»:

«Ծառուկյան» դաշինքը քիչ է անդրադառնում կոռուպցիային, սակայն բավական հետաքրքրիր մի առաջարկով է հանդես գալիս. «Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ և նախագահությունն օրենքով վերապահել ընդդիմությանը»:

Բացի այդ, ծրագրով առաջարկվում է պետական կառավարման համակարգում վերացնել արտաբյուջետային ֆոնդերը և բացառել օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրային 30 հիմնադրույթներից հենց առաջինը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, որտեղ ասվում է. «Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծում, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձ և ապօրինի հարստացման մեխանիզմների ներդրում, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի և արդարության գերակայության ամրապնդում, ժողովրդավարության զարգացում, դատական համակարգի արդիականացում, հաշվետու և թափանցիկ իշխանության ձևավորում, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում` երաշխավորելով իշխանության թևերի հավասարակշռում՝ նաև գործող խորհրդարանական մոդելի սահմաններում»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ծրագրի «Բյուջետային քաղաքականություն» բաժնում գրված է հետևյալը՝ Բյուջեի եկամուտների ավելացում, ստվերի և կոռուպցիայի կրճատում. «Հարկային պարզ և առանց արտոնությունների համակարգը թույլ կտա էապես կրճատել կոռուպցիան, հիմքեր կստեղծի հարկային վարչարարության համար»:

Կուսակցության ծրագրում նաև ասվում է, որ իրական պայքար է տարվելու ստվերի դեմ։ «2016թ. պետական բյուջեով, օրինակ, ինչը եկամուտներով ու տուրքերով շուրջ 1,1 տրլն դրամ է, ակնհայտ է դառնում, որ ավելի քան 400 մլրդ դրամ թաքցված է։ Այսպես, օրինակ, ազգային հաշիվների եկամուտների ձևավորման հաշվով թվերը քննելիս պարզվում է, որ շահութահարկը և եկամտահարկը միասին ավելի քան 250 մլրդ դրամ պակաս են հաշվարկված։

Պետական գույքը օտարելիս տարաժամկետ վճարման պարագայում պետք է մտցվի տոկոս` նվազագույն վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով:

Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին գործունեության թույլտվությունների, պետական գույքի սեփականաշնորհման, պատվերների տեղադրման և գնումների մասնակցության բացառում, ինչպես նաև հանքարդյունաբերությամբ զբաղվելու արգելում։ Արդեն գրանցված և գործող օֆշորային ընկերություններին ժամանակ կտրվի պարտադիր կարգով վերագրանցվելու և «բաց» կարգավիճակով գործունեությունը շարունակելու համար»,- գրված է «Ազատ դեմոկրատների» ծրագրում:

«Ելք» դաշինքը, ինչպես և ՀՀԿ-ն, առանձին և բավականին ծավալուն բաժնով անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին: «Ելք»-ն առաջարկում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը լուծարել և ստեղծել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին: Դաշինքը նաև առաջարկում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործառույթների շրջանակը ընդլայնել այնպես, որ պետական բարձրաստիճան պաշտոն ստացող յուրաքանչյուր անձի կենսագրությունը և գործունեությունը հրապարակային քննվի հանձնաժողովում, և հանձնաժողովը եզրակացություն տա տվյալ անձի՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա պիտանելիության մասին:

«Պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գինը ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ԱԺ էթիկայի հանձնաժողովում ենթարկվի հրապարակային և դռնբաց քննության:

Կքննարկվի բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտոնավարման ընթացքում անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված ունեցվածքի հարկման մեխանիզմի ներդրման հնարավորությունը:

Հայաստանի արտաքին պարտքը աուդիտի կենթարկվի, կուսումնասիրվի վարկերի ծախսման արդյունավետությունը՝ հնարավոր չարաշահումները և դրանց մեղավորներին բացահայտելու համար»,- նշված է ծրագրում:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում գրեթե տեղ չի հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին: Միայն «Տնտեսական քաղաքականության» բաժնում ասվում է. «Մենք իրականացնելու ենք հարկային ճնշման իջեցման արդյունավետ քաղաքականություն, որը կնպաստի տնտեսվարողների կողմից հարկերի թափանցիկ վճարմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կոռուպցիայի նվազեցմանը»:



12:38

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի»...

12:12

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում են

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում...

12:03

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների նախարարությունում

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների...

11:45

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի հուշագիր

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի...

11:23

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է...

11:09

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա վիրավոր

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա...

10:46

Վիետնամին մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 50 ավիաչվերթ Է չեղարկվել

Վիետնամին մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 50 ավիաչվերթ Է...

10:25

Հարթագյուղի նախկին ղեկավարը 10 միլիոնանոց հողատարածքն ապօրինի օտարել է որդուն. 7 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Հարթագյուղի նախկին ղեկավարը 10 միլիոնանոց հողատարածքն ապօրինի օտարել է որդուն. 7 անձի մասով...

10:09

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

Սրբազանը մարտական է, հաջորդիվ ՔԿ ղեկավարի մտացածին խոսքերին համարժեք կպատասխանի․ փաստաբան

Սրբազանը մարտական է, հաջորդիվ ՔԿ ղեկավարի մտացածին խոսքերին համարժեք կպատասխանի․...

18:02

Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա անավարտ թողած ասֆալտապատումը խնդիր է դարձել վարորդների համար. ահազանգ

Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա անավարտ թողած ասֆալտապատումը խնդիր է դարձել վարորդների...

17:45

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․...

17:25

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 35 միլիոն դրամ

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 35 միլիոն...

17:05

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․...

16:45

Արմավիրի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Արմավիրի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են...

16:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55