Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը Հայաստանին շատ բան կտա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նախ՝ բարեկամական, դաշնակցային հարաբերություններ: Երկրորդ հերթին՝ բարենպաստ առևտրային ռեժիմ. միայն մեկ օրինակ բերեմ` Հայաստանից ալյումինի փայլաթիթեղի արտահանման համար զրոյական մաքսատուրք է գործում, իսկ Ռուսաստանից այդ մաքսատուրքը 7 տոկոս է»,- նշել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը հիմա մասնակցում է ԵՄ-ի մի քանի ծրագրերում, մասնավորապես «Հորիզոն 2020», ինչպես նաև տարբեր ծրագրեր փոքր ու միջին բիզնեսի, գիտության զարգացման ուղղությամբ և այլն:
«Մենք առաջիկայում ԵՄ-ի հետ կսկսենք առանց վիզային ռեժիմի հաստատման ուղղությամբ բանակցությունները: Մենք ուղղակի կարծում ենք, որ այդ կերպ որևէ մեկին չենք վնասում: Դրանից որևէ մեկին որևէ վատ բան չի լինի: ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանը կարող են հանգիստ լինել, քանի որ մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ ցանկացած բանակցությունների մասնակցելիս կազմակերպություններին անդամակցելիս, դա անում ենք հաշվի առնելով մեր ունեցած պարտավորությունները»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47