ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չի կարծում, որ կառավարման համակարգի փոփոխությունը կազդի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահը հանդես է եկել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` պատասխանելով ուսանողներից մեկի հարցին:
«Անկախ կառավարման համակարգից` պետությունները վարում են իրենց արտաքին քաղաքականությունը: Կարծում եմ, որ կառավարումը կդառնա արդյունավետ: Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունն ավելի արագ կզարգանա, քաղաքական կուսակցությունները Սահմանադրությամբ կունենան անխոչընդոտ գործունեության երաշխիքներ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը հիշեցրել է, որ նախկինում ևս Հայաստանում եղել է ոչ թե կառավարման նախագահական համակարգ, այլ՝ կիսանախագահական, ինչը խանգարում է արդյունավետ կառավարմանը և անվտանգության ապահովմանն այն դեպքում, երբ Նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը պատկանում են տարբեր քաղաքական հոսանքների կամ կուսակցություններին:
«Այդ պատճառով էլ մենք կարծեցինք, և ժողովուրդն էլ մեզ աջակցեց, որ պատասխանատվությունը պետք է լինի այնտեղ, որտեղ իրավունքն է: Չի կարող մի պետական պաշտոնյա` լինի դա նախագահ, թե վարչապետ, պատասխան տալ այն հարցերի համար, որոնց լուծման հարցում ինքը ռեսուրսներ չունի: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի համար դա այսօր շատ ընդունելի կառավարման համակարգ է: Չնայած կարելի է բերել տարբեր օրինակներ` և՛ նախագահական կառավարման համակարգում են մեծ հաջողությունների հասնում, ինչպես դա եղել է ԱՄՆ-ում, և՛ խորհրդարանականում, ինչպես Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում»,- ամփոփել է Հայաստանի Հանրապետության ղեկավարը:
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Նոր սահմանադրության ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը անցել է կառավարման խորհրդարանական համակարգի:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55