Հայաստանը լավ կազմակերպիչների ու մասնագետների կարիք ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահը հանդես է եկել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:
«Շատ լավ կլիներ, որ եթե նույնիսկ ոչ բոլոր հայերը, ապա գոնե 50 տոկոսը վերադառնային կամ գային Հայաստան, քանի որ իրականում մենք կարիք ունենք»,- նշել է ՀՀ Նախագահը:
Նա հիշեցրել է, որ վերջին շրջանում պետությունը սկսել է աջակցություն ցուցաբերել այն ուսանողներին, ովքեր սովորում են աշխարհի 10 լավագույն համալսարաններում:
«Մենք վճարում ենք նրանց ուսման համար, և նրանց մեծամասնությունը վերադառնում է, սակայն մենք լավ մասնագետների կարիք ունենք: Հայաստան արդեն գալիս են իրենց ոլորտներում առաջատար ընկերություններ, հենց այդ պատճառով էլ մասնագետների անհրաժեշտությունը զգացվում է»,- շեշտել է ՀՀ Նախագահը՝ հավելելով, որ կարիքը զգացվում է նաև անվտանգության ոլորտում:
«Այս ամենով հանդերձ, սակայն, մենք դեռևս բավարար հնարավորություններ չունենք, որպեսզի մարդկանց ապահովենք բնակարաններով, լավ վճարվող աշխատանքով, այդ պատճառով էլ այս ուղղությամբ հատուկ ծրագրեր դեռևս չենք իրականացնում: Հավանաբար, գիտեք` մեր հանրապետությունում մեզ քննադատում են, որ մարդիկ լքում են Հայաստանը: Դա լավ գործընթաց չէ` չնայած այն հանգամանքին, որ այդ գործընթացը բնորոշ է ոչ միայն բոլոր հետխորհրդային, այլև Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպես նաև այն երկրներին, որտեղ կենսամակարդակը 5-6 անգամ գերազանցում է Հայաստանի կենսամակարդակը: Իրականում դա է գործընթացը»,- նշել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանն առաջարկել է նաև տեղի հայ ուսանողներին խումբ ձևավորել և նշված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ մշակել, որոնք նա պատրաստ է հաշվի առնել:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03