Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում իրեն հավատարիմ արաբ ցեղախմբերի բնակեցնել, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Կայքը նշում է, որ այս առիթով Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա քաղաքում հատուկ հանդիպում է կազմակերպվել մի շարք արաբ ցեղապետերի հետ:
Սիրիական Ռաքքա, Դեր Զոր, Հասաքե շրջաններում բնակվող շուրջ 50 արաբական ցեղախմբերի առաջնորդները հանդիպել են Ուրֆայի հյուրանոցներից մեկում և քննարկել «Ալ Ջազիրա և Եփրատի աշիրեթների բանակ» նոր խմբավորման կազմավորման հեռանկարները:
Ըստ լրատվամիջոցների՝ մեկ խմբավորման մեջ միավորվել պատրաստվող այս ցեղախմբերի առաջնորդները պատրաստվում են պատերազմել Բաշար ալ Ասադի վարչակազմի և Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված խմբավորումների դեմ:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44