Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում քննարկման դնել Նիդեռլանդների հետ տնտեսական համագործակցության հարցը, հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
«Նիդեռլանդներն, անշուշտ, կստանա իր պատասխանը, բայց միայն ու միայն իրավական ու դիվանագիտական հարթակներում», - ասել է նախարարը:
Թուրք լրագրողները Զեյբեկչիին հիշեցրել են Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշի խոսքերը, թե Թուրքիան Նիդեռլանդների հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի, ինչին ի պատասխան էկոնոմիկայի նախարարը կրկնել է. «Նման բան օրակարգում չկա: Ես դա ձեզ որպես էկոնոմիկայի նախարար եմ ասում»:
Նշենք, որ Թուրքիան 2016թ.-ի ընթացքում 3,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք է արտահանել Նիդեռլանդներ, իսկ այդ երկրից Թուրքիա ներկրվել է ընդհանուր 3 միլիարդ դոլարի ապրանք:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44