ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Ռաքա քաղաքը (Դամասկոսից 520 կիլոմետր հեռավորության վրա) հայտարարել Է պատերազմական գոտի և ամրություններ Է ստեղծում դրա շուրջը՝ պատրաստվելով պաշտպանության: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով արաբական թերթերը, քաղաքից դեպի հյուսիս ընկած ճակատում փորվում են հակատանկային խրամատներ և ականապատվում են ստորգետնյա թունելները:
«Ռաքայի հյուսիսային մասում խճուղով և փողոցներով երթևեկությունը փակ է, այնտեղ հայտնվել են բազմաթիվ բլինդաժներ»,- հրատարակությանը հայտնել է տեղացի ակտիվիստներից մեկը: Նրա խոսքով՝ զինյալները կամրջանավային գետանցներ են տեղակայել այն վայրերում, որտեղ կոալիցիայի օդուժը ռմբակոծել Է Եփրատի կամուրջները:
«Ահաբեկիչները բնակչությանը հանում են շրջակա շրջաններից՝ նրան որպես կենդանի վահան օգտագործելու համար: Երիտասարդներին և դեռահասներին հարկադրում են մտնել իրենց շարքերը՝ նրանց ռազմական գործ սովորեցնելով»,- նշել Է նա: Միեւնույն ժամանակ ԴԱԻՇ-ի պարագլուխներն ընտանիքներով (շուրջ 300 մարդ) Ռաքայից տեղափոխվել են Եփրատի հոսանքով ցած մի այլ նահանգային կենտրոն՝ Դեր Զոր (Դամասկոսից 420 կիլոմետր հեռավորության վրա), որն, ինչպես սպասվում Է, կհայտարարվի նրանց նոր առաջադիրքը:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44