Ստամբուլում մեկնարկել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը, այս մասին հայտնում է «Ակօսը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` այսօր ընտրության ընթացքում պարզ կդառնա Պոլսո պատրիարքի նոր տեղապահի անունը, որն էլ իր հերթին կպարտավորվի հետամուտ լինել պատրիարքի ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը:
Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
Հայտնի է, որ այսօրվա քվեարկությանը կմասնակցի մոտ 30 հոգևորական, որոնց թվում են նաև Արամ Աթեշյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, որոնք առաջադրված են տեղապահի պաշտոնում ընտրվելու համար:
Նշենք, որ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը կոչ են արել տեղապահի պաշտոնում ընտրել ոչ թե Արամ Աթեշյանին, այլ եպիսկոպոս Բեկչյանին:
14:37
11:29
10:42
10:22
09:56
09:45
09:34
09:17
09:03
23:02
19:48
18:47
18:35
18:09
16:27
16:13
15:58
15:43
15:28
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02