Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ԵԱՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հարցազրույց է տվել MENA հեղինակավոր լրատվականին։ Հարցազրույցի ընթացքում դեսպան Մելքոնյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմքում ունենալով երկու բարեկամ ժողովուրդների պատմական ամուր կապերը։ Անցած քառորդ դարի ընթացքում հաջողվել է ստեղծել կայուն քաղաքական երկխոսություն՝ միմյանց քաղաքական օրակարգերի առանցքային խնդիրների նկատմամբ խորը փոխըմբռնման մթնոլորտում։ Դրա մասին են վկայում անցած տարիների ընթացքում շուրջ 15 բարձր մակարդակի փոխայցելությունները և ստորագրված 40-ից ավելի իրավապայմանագրային ակտերը։ Դեսպանն անդրադարձել է երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ առկա է որոշակի առաջնթաց։ Նա ասել է, որ աշխատաքներ են տարվում առաջիկայում Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ բացվել է եգիպտական դեղագործական ընկերություններից մեկի մասնաճյուղը։ Դեսպան Մելքոնյանն իր հարցազրույցում անդրադարձել է մոտ ժամանակներս Կահիրեում Հայ-եգիպտական համատեղ ՏՏ ֆորումին՝ ընդգծելով, որ ամփոփվում են դրա կազմակերպման շուրջ աշխատանքները։ Որպես երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ դեսպանն առանձնացրել է նաև տեքստիլ արդյունաբերությունը և զբոսաշրջությունը։ Դեսպան Մելքոնյանը նաև համոզմունք է հայտնել, որ եգիպտացի գործընկերների հետ համատեղ շարունակվելու են ջանքերը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01