Նախընտրական քարոզարշավի, իրականացվող ծրագրերի շուրջ Slaq.am-ը զրուցեց «Ծառուկյան» դաշինքով Արագածոտնի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանի հետ:
-Պարոն Մանուկյան, ի՞նչպես է ընթանում ձեր իրականացրած քարոզարշավը, ի՞նչ խոստումներ եք հնչեցնում:
-Ինչպես գիտենք, նախընտրական քարոզարշավն արդեն վաղուց է սկսվել և կարելի է համարել, որ հասել է գագաթնակետին: Մեր քարոզարշավն ընթանում է շատ հանգիստ և առանց միջադեպերի: Մենք ոչ մի գաղափարախոսական պայքար չենք սկսել, սա ընդամենը անձնավորված ընտրարշավ է: Մարդիկ ոչ թե ընտրում են կուսակցությունը կամ դաշինքը, այլ՝ անհատին: Գյուղական համայնքներում մարդիկ մեծ սպասելիքներ ունեն՝ կապված առաջիկայում սպասվող փոփոխությունների հետ: Մենք խոստումներ չենք հնչեցնում, առաջնորդվում ենք միմիայն ծրագրերով, որոնց իրականացման համար անելու ենք հնարավոր ամեն բան:
- Ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում իրականացնել մարզում:
-Ես՝ որպես թեկնածու, չեմ որոշում, թե ինչ փոփոխություններ պետք է իրականցվի, մենք առաջնորդվում ենք կուսակցությունների կամ դաշինքների ներկայացրած ծրագրերով: Մարդկանց ներկայացնում ենք ծրագրերը և մոտեցումները, որից հետո իրենք են որոշում, որ կուսակցության կամ դաշինքի ծրագրերն են հավակնում: Քարոզարշվի ընթացքից երևում է, որ մարդիկ իրենց նախապատվությունն են տալիս և հավատում են Ծառուկյան դաշինքի գործունեությանը: Մենք մեր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարզի բնակիչները գոհ լինեն կատարվելիք աշխատանքներից:
-Ո ՞ր խնդիրներն եք համարում առաջնային ձեր մարզում: Հիմնականում ի՞նչ հարցեր է հուզում բնակչությանը:
-Ինչպես Հայաստանի մյուս մարզերում, այնպես էլ Արագածոտնի մարզում խնդիրները հիմնականում նույնն են: Բոլորին հուզում է խմելու, ոռոգման ջրի և այլ խնդիրներ: Մեր մարզը գրեթե ամբողջությամբ գազաֆիկացվել է , բացի մի քանի գյուղերից, հույս ունենք, որ այդ գյուղերը ևս կգազաֆիկացվեն: Ինձ համար շատ կարևոր է գյուղերում մշակութային տան խնդիրը: Բոլոր համայնքներում կան լուրջ մշակույթի տներ, բայց ոչ ոք այդ կառույցների համար ներդրումներ չեն կատարում, ինչի հետևանքով կառույցները քանդվում են, որը լուրջ արժեք է ներկայացնում համայնքի համար: Բոլորը սպասում են որ այդ խնդիրներին գոնե որոշ չափով լուծում է տրվելու, իսկ թե ով ում կհավատա, դա արդեն պարզ կլինի ընտրություններից հետո:
- Գագիկ Ծառուկյանն այցելել էր ձեր մարզ, ինչպե՞ս դիմավորեցիք նրան:
-Այո, Պարոն Ծառուկյանը մեզ մոտ արդեն եղել է, մեր մարզի բնակիչները շատ ջերմ են դիմավորել նրան: Այցի ժամանակ հրապարակները լեփ լեցուն էին, ինչը ողջունելի է: Պետք է ասեմ, որ մեր մարզի ժողովուրդը հիմնականում հավատում է «Ծառուկյան» դաշինքի ծրագրերի իրագործմանը:
slaq.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55