«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր կողմից ստեղծված նոր «քաղաքական պլատֆորմի» անդրանիկ նիստին, որը կոչվում է «Երկիր ծիրանի»՝ հայտարարեց, թե այսօր հիմք է դրվում քաղաքական նոր գործընթացի:
Ըստ նրա` գործընթացը սկսում են խորհրդանշանական օրով: «Այսօր այն օրն է, երբ շուրջ 100 տարի առաջ Սողոմոն Թեհլերյանն իր գործը կյանքի կոչեց և ասաց թեպետ կա դատապարտման դատավճիռ, պետք է պատժել մեղավորին և պատժեց»,- ասաց նա:
Փոստանջյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ում անպատժելիությունն ամենուր է և այնքան է շատացել, որ, ըստ նրա, բոլորն էլ արտագաղթում և հնարավոր է, ըստ նրա, ընդհատվի կյանքը պատմական հայրենիքում:
«Մենք գիտակցում ենք ինչ ունենք, ինչի համար ենք պայքարում ներդնել մեր կյանքը: Մեր 20-ամյա զինվորները գիտակցաբար իրենց անգին կյանքը նվիրեցինք հայրենիքին, այսօր մենք այստեղ ենք երեք դրոշի ներքո՝ Արցախի, որի ներկայացուցիչներն այստեղ են, Արևմտյան Հայաստանի, որոնցից ներկա են, և ներկա ենք մենք բոլորս։ Ներկայությամբ պետք է առաջ մղենք թե՛ մեր իրավունքների իրացումը, թե՛ պահանջատիրությունը, և մեր երկում արդարության վերականգնումը: Իսկ այն ժամանակ, երբ պատժենք մեղավորներին»,- ասաց նա:
Ըստ Փոստանջյանի՝ 25 տարի է, ինչ ՀՀ-ում ավտորիտար համակարգ է գործել, որոնք ունեն հեղինակներ: «Մեր նախաձեռնող խմբում այն մտահոգ քաղաքացիներ են՝ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս բնակվող, ովքեր հասկանում են, որ եթե ցանկանում ենք պետության մեջ արդարություն հաստատել, պետք է քաղաքական իրավունքների լիարժեք իրացմամբ հասնենք»,-ասաց նա:
Ըստ Փոստանջյանի՝ իրենց քաղաքական հիմնական պլատֆորմը ուղղված է նրան, որ այնպես անեն, որ հայերը վերադառնան:
«Մեր հայրենակիցները, որոնք ստիպված գտնվում են ՀՀ-ի սահմաններից դուրս, վերադառնան և զբաղվեն քաղաքականությամբ»,- ասաց նա:
tert.am
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03