Որպես կազմակերպության ակտիվ անդամ՝ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմամբ, դրա բոլոր կառույցների և մեխանիզմների՝ առանց արհեստական խոչընդոտների լիակատար գործառնությամբ, ինչպես նաև դրա միջազգային հեղինակության բարձրացմամբ, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարը գերազանցում է 4.5 միլիարդ դոլարը: Ռուսական բիզնեսը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր ճյուղերում. դա ավելի քան 1400 ձեռնարկություն է, և հաշվի առնելով անհատ ձեռներեցներին՝ ավելի քան 2000», - ասել է նա:
Վերջինս նշել է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել փոխգործակցությանն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առևտուրը, ներդրումները, էներգետիկան և տրանսպորտը:
«Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: 2016 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը, մեր հաշվարկներով, աճել է 15 տոկոսով: Ավելին, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրացնվել է ցուցանիշների զգալի աճ: Դա վկայում է լուրջ ներուժի մասին, որը պետք է կիրառել, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ մեխանիզմների միջոցով՝ ի շահ մեր գործարարների և քաղաքացիների», - հավելել է նա:
Նախագահը կարևորել է նաև համագործակցությունը ատոմային էներգետիկայի, գիտության և նորարարական տեխնոլոգիաների փոխգործակցության ոլորտներում:
«Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն դարձնել տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների ոլորտում որոշ նախագծերի զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, աշխարհագրական դիրքը և անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանով Իրան և Պարսից ծոց տարանցիկ ճանապարհի ապահովման գործում: Մեր փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը միջտարածաշրջանային համագործակցությունն է: Մենք հստակ տրամադրված ենք խթանելու և աջակցելու մեր երկրների տարածաշրջաններին՝ ուղիղ առևտրատնտեսական և հումանիտար կապերը զարգացնելու իրենց ցանկության մեջ», - ասել է Սերժ Սարգսյանը:
Aysor.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01