Չնայած Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Ռուսաստանից հետո, առ այսօր Երևանն ու Պեկինը չունեն դեսպանատներ: Այս նպատակով կառավարության վաղվա նիստի օրակարգում է 2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված՝ «ՀՀ –ի և ՉԺՀ-ի կառավարությունների միջև միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ 1992- ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև, հարաբերությունները և համագործակցությունը հաստատուն կերպով զարգացել են՝ ներառելով նոր ոլորտներ, իսկ ներկա պահին երկու երկրների միջև էականորեն ակտիվացել են քաղաքական երկխոսությունը և միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը, համագործակցությունը մշակութային, գիտակրթական և առևտրատնտեսական ոլորտներում: Ավելին՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Ռուսաստանից հետո:
Նշենք, որ 2016թ. արդյունքներով ապրանքաշրջանառությունը ՀՀ և ՉԺՀ միջև կազմել Է մոտ 408 մլն. ԱՍՆ դոլար: ՀՀ-ում գրանցված է չինական կապիտալի մասնակցությամբ 23 ձեռնարկություն: 2010-2012թթ. ՉԺՀ կառավարության անհատույց օգնության տեխնիկատնտեսական ծրագրերի շրջանակներում ՉԺՀ-ից ՀՀ են ներկրվել 88 շտապ օգնության մեքենաներ և 249 քաղաքային ավտոբուսներ:
Այս տարվա հունվարին ՉԺՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ նվիրաբերելու ծրագրին: Ընթացքի մեջ են գտնվում անհատույց տեխնիկատնտեսական օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստատեսության արդիականացման և Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծման ծրագրերը: Ընթացքի մեջ են Հայաստանում հայ-չինական համատեղ պղնձաձուլական գործարանի հիմնադրման շուրջ բանակցությունները:
tert.am
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47