Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն իրատեսական է, և ՀՀԿ-ն ականջահաճո բաներ չի ասելու: Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Մեր ծրագիրն իրատեսական է, մեր քաղաքական թիմն ունի փորձառություն առաջ շարժվելու: Այսօր ցանկանում եմ խոսել իրատեսականի մասին: Իրատեսականություն ասելով հասկանում ենք վստահություն մեր և ժողովրդի մեջ: Վստահություն ունենք, ուզում եմ, որ դուք էլ ունենաք»,- ասաց Հովհաննիսյանը` ընդգծելով, որ շատ քաղաքական ուժեր հայտարարում են, թե աշխատավարձերն ու կենսաթոշակները մի քանի անգամ բարձրացնելու են, իսկ ինքն ուզում է օբյեկտիվորեն հարցնել` ինչի՞ հաշվին են բարձրացվելու:
«Մենք ոչ մի բանին վնասելու հաշվին ծրագիր չենք կատարելու: Մենք առաջ ենք գնում կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու ճանապարհով ու հենց այդպես էլ շարունակելու ենք»,- ասաց նախարարը` հիշեցնելով, որ հունվարի 1-ից հարկային արտոնություններ են տրվել անհատ ձեռներեցներին. «Կոշկակարները, դերձակները հարկերից ազատված են, սա կոնկրետ քայլ է, կարո՞ղ ենք հիմա հայտարարել, որ հարկերից ազատելու ենք մի խումբ քաղաքացիների, որ բիզնեսը ծաղկի: Այո, կարող ենք, բայց իրատեսակա՞ն է դա: Ոչ»:
Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ հիմա խոստումներ տևելու ժամանակն է, իսկ քանի որ ՀՀԿ-ն իշխանություն է, իրենք ասում են միայն այն, ինչը հստակ գիտեն, թե ինչպես են անելու:
«Հետևաբար, երբ ապրիլի 2-ին կգնանք ընտրության, հիշեք այս հորդորը, ընտրեք այն քաղաքական ուժին, որ վստահ եք, որ ինչ ասել է, իրագործելու է: Եկեք բոլորս միասին հավատանք, որ կարողանանք փոխել ու կերտել այն իրականությունը, որ ցանկանում ենք»,- ասաց նա:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18