Մարտի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովին և տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից։
Վերջիններս Հայաստանում էին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ որակի ենթակառուցվածքի համակարգի կազմակերպությունների ղեկավարները և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցներ:
Է. Տարասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այս բնագավառներում իրականացվող աշխատանքները և համագործակցությունը` ԵՄ երկրների, Իրանի հետ, անդրադարձել ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում համագործակցության շարունակման գործընթացներին:
Քննարկվել են հարցեր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ին Հայաստանի կողմից ներկայացված առաջարկներին՝ տեղական արտադրանքի որակի չափանիշների մասին:
Վ.Կորեշկովը նշել է, որ հայկական կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները ուսումնասիրվել են և հավանության արժանացել ու պատրաստակամություն հայտնել տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն տարբեր գործընթացների իրականացման ընթացքում առաջացող ամենատարբեր բնույթի հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են որակի ենթակառուցվածքի համակարգի, տեխնիկական կանոնակարգման, հավատարմագրման, չափագիտության և ստանդարտների բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, կարծիքներ փոխանակել արդյունավետ լուծումների մշակման ուղղությամբ: Քննարկվել են հարցեր սերտիֆիկացման ռեեստրների ինտեգրման, կիբերանվտանգության նորմերի պահպանության, հավատարմագրման միջազգային նորմերի կիրառման և այլնի վերաբերյալ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47