Մարտի 12-ին Աբխազիայի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած արցախյան պատվիրակության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Առստամյանը պատմել է իր տպավորությունների մասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ մարտի 11-ին Սուխումում արցախյան պատվիրակությանը ընդունել է Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան:
«Մարտի 12-ին մենք իրականացրել ենք դիտորդական առաքելություն 10 ընտրական տեղամասերում: Ընտրություններն անց են կացվել Աբխազիայի ընտրական օրենսգրքի և ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Մեր դիտորդական խումբը խախտումներ չի արձանագրել: Քվեարկությունն անց է կացվել հանգիստ, արտառոց որևէ բանի ականատես չենք եղել: Որոշակի թերություններ, իհարկե, կային, բայց դրանք, ըստ էության, չէին կարող որևէ ազդեցություն ունենալ ընդհանուր արդյունքների վրա»,- ասել է Ա. Առստամյանը:
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող նմանատիպ գործընթացների նմանությանն ու տարբերությանը՝ Ա. Առստամյանը նշել է, որ Աբխազիայում պատգամավորները ընտրվում են միայն մեծամասնական ընտրակարգով: «Իհարկե, երկրում կան կուսակցություններ, բայց կուսակցաշինության ոլորտում դեռևս շատ անելիքներ կան: Համամասնական ընտրակարգ գոյություն չունի: Երկու ընտրատարածքում համոզիչ հաղթանակներ են տարել մեր հայրենակիցներ՝ Աշոտ Մինոսյանը և Լևոն Գալստյանը: Եվս երկու ընտրատարածքներում հնարավոր է հաղթեն մեր հայրենակիցները, քանի որ երկրորդ փուլ է անցկացվելու: Մեկում միանշանակ է, որ հայ թեկնածու կընտրվի, որովհետև իրար հետ պայքարում են Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանն ու կրկին հայ թեկնածու Լևոն Ղուլյանը, իսկ 4-րդում՝ այլազգի թեկնածուի հետ պայքարում է մեր հայրենակից Էրիկ Ռշտունին: Այնպես որ հնարավորություն կա խորհրդարանում ունենանք 4 հայ պատգամավոր, այն դեպքում, երբ հայերին հատկացված է 3 մանդատ»,- մանրամասնել է ԱԺ պատգամավորը և հավելել, որ հայերը կազմում են Աբխազիայի բնակչության ավելի քան 17 տոկոսը:
Արսեն Առստամյանը նաև նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության լայն հնարավորություններ կան: «Ես կարծում եմ, որ նորընտիր խորհրդարանի ձևավորվելուց հետո բավականին լուրջ գործնական քայլեր կարվեն միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում: Այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ շատ ունենք անելու: Ընտրված հայ պատգամավոր Լևոն Գալստյանի հետ արդեն նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ: Փորձելու ենք օգտագործել ընձեռված հնարավորությունները երկու երկրների միջև կապերի ամրապնդման և զարգացման ուղղությամբ»,- ասել է ԱՀ ԱԺ պատգամավորը:
Նշենք, որ մարտի 12-ին Աբխազիայի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցել է նաև Արցախի պատվիրակությունը, որը գլխավորել է ԱՀ ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Artsakhpress.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47