ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերապահվեց մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու հնարավորություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը, նշել է, որ այն ունի հակակոռուպցիոն և այդ ծառայությունների կարիքն ունեցող քաղաքացիներին պատշաճ իրավական աջակցություն ցուցաբերելու ուղղվածություն:
«Խնդիրը հետևյալն է. շատ հաճախ մեր քաղաքացիները, որոնք դիմում են ռեգիստրի գործակալություն այս կամ այն գործարքը կատարելու համար, օրինակ, կանոնադրության փոփոխություն, իրավաբանական անձի վերակազմակերպում, ունենում են մի շարք խնդիրներ, քանի որ ոչ բոլոր քաղաքացիներն են տիրապետում այդ իրավաբանական նրբություններին, փաստաթղթերի պատրաստման հմտությունններին և այլն: Արդյունքում վտանգ կա, որ կարող են առաջարկել ռեգիստրի աշխատակիցներին որոշակի գումարի դիմաց այդ տեղեկանքները պատրաստել և, ըստ էության, զարտուղի ճանապարհներով հասնել իրենց ուզած խնդրի լուծմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դրա համար առաջարկվում է, որ իրավաբանական ծառայությունը մատուցվի պետության կողմից, որը կլինի մատչելի և տեղ չի թողնի որևէ կոռուպցիոն դրսևորումների համար: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ մինչ այս պահն այդ ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը տվել են իրենց դրական արդյունքը, հանրության արձագանքն էլ՝ դրական է:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58