ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մոտավորապես 2,2 միլիարդի գյուղտեխնիկա կիրացվի լիզինգային ծրագրով և պետության կողմից 120 միլիոն դրամ կուղղվի սուբսիդավորմանը:
«Սա այն ամբողջ գումարը չէ, որը կարող է Հայաստանում գյուղտեխնիկայի թարմացման հարցը լուծել, բայց դա սկիզբն է, կտեսնենք պահանջարկը, իրականությունը, և ըստ այդմ կշարժվենք»,-ասաց նա:
Իգնատի Առաքելյանն ասաց, որ բացի դրանից քննարկում են ծրագիր՝ կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու և ծառայություն մատուցելու այն փոքր տնտեսություններին, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնել:
Նախարարը նշեց, որ գյուղտեխնիկայի մոտավորապես 70 տոկոսը շատ մաշված է, 20 տարուց ավել օգտագործվում է, դրա արդյունքում և՛ արդյունավետությունն է ցածր, և՛ ինքնարժեքն է բարձր: «Այս ծրագրով մենք փորձում ենք հարց լուծել սկզբնական փուլում, բնականաբար, ամբողջական հարց չի լուծվի, որովհետև ավելի մեծ գումարներ և ներդրումեր է պետք, բայց սա սկիզբն է»,- ասաց նա:
Նշենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին:
Ինչ վերաբերում է սուբսիդավորվող վարկերին, ապա նախարարն ասաց, որ սուբսիդավորվող վարկերի ծրագրի գումարը չի բավարարում այն պահանջարկին, որ այսօր կա շուկայում, այն ինչ-որ չափով հասել է արդեն իր սահմանին և շատ տնտեսություններ չեն էլ կարողանում ստանալ այդ մինչև երեք միլիոն վարկերը: «Դրա մասին մենք մտածում ենք, այս տարի երևի թե կշարունակենք, բայց պետք է գլոբալ վերանայենք այդ ծրագիրը»,- ասաց նա:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03