Քուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի երբոր ընտանիքը Մալայզիայի իշխանությունների հայեցողությանն է թողել նրա մարմինը տնօրինելու որոշումը:
Այդ մասին հայտնել է CGNT հեռուստաալիքը՝ հղում անելով մալայզիական ոստիկանությանը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, այսօր Մալայզիայի ոստիկանության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ Կիմ Չեն Նամի ընտանիքը Մալայզիայի իշխանություններին Է հանձնել նրա մարմինը տնօրինելու իրավունքը:
Մարտի 15-ին Ահմադ Զահիդ Համիդին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն բացառում, որ կարող են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել Փենյանին, եթե փոխարենը հանվի ԿԺԴՀ-ում գտնվող մալայզիացիների համար այդ երկրի սահմաններից հեռանալու արգելքը:
«Մենք դիտարկում ենք երկրի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորությունները»,-ասել Է նա, պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ «այս կապակցությամբ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հետ պաշտոնական կոնսուլտացիաներ են անցկացվում մարտի 13-ից»:
Բացի այդ, փոխվարչապետն ընդգծել է, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում զոհված Կին Չեն Նամի ինքնությունը «որոշվել է ԴՆԹ-ի նմուշի շնորհիվ, որը վերցվել էր հանգուցյալի երեխաներից մեկից»:
Փորձաքննության մանրամասները եւ նմուշների ստացման եղանակը նա չի բացահայտել: Ենթադրվում է, որ հատուկ դրա համար Մալայզիա է ժամանել հանգուցյալի որդին՝ Կիմ Չեն Սոլը, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել: Միաժամանակ երկրի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը մարտի 13-ին հայտարարել էր, որ իշխանությունները հանգուցյալի ընտանիքին երեք շաբաթ են տալիս դիարանից մարմինը վերցնելու համար: Հակառակ դեպքում բացառված չէ դիակիզումը Մալայզիայի տարածքում:
Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարը հայտնել -, որ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարական VX (վիԷքս) նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44