Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Ա.Սարգսյանի մահվան հանգամանքները:
«Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ ցուցաբերվելու է խիստ հետևողականություն:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Արթուր Սարգսյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական, այդ թվում՝ ամենօրյա այցերի ընթացքում»,–ասվում է ՄԻՊ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է այսօր՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Tert.am-ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ Արթուր Սարգսյանը մարտի 15-ին դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, ենթարկվել է վիրահատության։
«Արթուր Սարգսյանը մի քանի օր առաջ ինքնակամ լքել էր հիվանդանոցը, իսկ երեկ հիվանդանոց էր դիմել պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, բարդացած աղիքային անանցանելիությամբ, վիրահատության ենթարկվելու համար: Վիրահատության ենթարկվել է գիշերը, մոտ մեկ ժամ առաջ գրանցվել է մահը»,- ասել էր Գրիգորյանը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58