Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են բոլոր ոլորտներում. այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ հիմքը եղել է ՀՀ ազգային և պետական շահը: Միաժամանակ, Շարմազանը խոստովանեց, որ եղել են որոշակի թերություններ, բայց երկկողմ հարաբերությունները ամփոփելով կա լուրջ առաջընթաց տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե իրենք կողջունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը, ապա Շարմազանովն ասաց, թե այստեղ որևէ նորություն չկա: «Հայաստանը հստակ ներկայացրել է իր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Մենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման կողմնակից ենք, կողմնակից ենք ունենալ կանխատեսելի հարևան, որի հետ կկառուցենք երկարաժամկետ հարաբերություններ: Այսօր, դժբախտաբար, Թուրքիան կանխատեսելի չէ, որովհետև թուրքական ղեկավարությունը հրաժարվում է իրականացնել 2009թ.-ին ստորագրած պարտավորությունները: Քանի դեռ նրանք չունեն քաղաքական կամք վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, այս փուլում դինամիկ զարգացման մասին խոսելու հիմք չկա: Մենք թշնամի չենք համարում որևէ ժողովրդի, բայց որևէ ժողովրդի հետ պատրաստ չենք մեր ազգային արժանապատվության հաշվին հարաբերություններ կարգավորել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01