Հայաստանի տնտեսությունը կաճի ԵՏՄ շրջանակում, թե ոչ՝ կախված է նրանից, թե որքանով խելամիտ մենք կլինենք։ Այս մասին մարտի 16-ին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով, շատերն ասում են, որ Հայաստանը տուժել է ԵՏՄ-ին անդամակցելուց։ «Շատերն ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մենք քիչ ուշադրություն ենք հատկացնում Եվրոպային։ Ինչպե՞ս եմ ես վերաբերվում ԵՏՄ-ին։ ԵՏՄ-ն ավելի քան 180 մլն բնակչությամբ 5 երկրների ակումբ է։ Այդ ակումբի անդամները պայմանավորվել են խաղի կանոնների մասին, օրինակ սահմաններն անցնելիս։ Կշահենք մենք դրանից, թե ոչ, կարծում եմ՝ մեզնից է կախված։ Ինչո՞ւ է մեզ հետաքրքիր այդ շուկան։ Մենք չպետք է պատրանքներ ունենանք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը։ Նա պարզաբանել է, որ այսօր Հայաստանի տնտեսական ներուժը հիմնականում ուղղված է այն երկրների շուկաներին, որոնց կողքին մենք ապրել ենք բավականին երկար տարիներ։
«Արդյո՞ք ԵՏՄ-ն սահմանափակում է մեր աշխատանքը մյուս շուկաներում։ Ունենք արդյո՞ք մենք ապրանքներ, որոնք կարող ենք արտահանել Եվրոպա, լինելով ԵՏ Մ մասնակից երկիր ու չենք անում դա։ Կարծում եմ, որ ոչ։ Արդյո՞ք դա սահմանափակում է մեր տարածաշրջանային համագործակցությունը։ Ոչ։ Ես իմ վրացի գործընկերոջը, երկկողմանի հարաբերություններից բացի, առաջարկել եմ ստեղծել այսպես կոչված վերպետական մակարդակ, որտեղ մենք կկարողանանք համագործակցել։ Մենք առաջարկել ենք նրանց օգտագործել Հայաստանը որպես հարթակ»,- ասել է Կարեն Կարապետյանը։ Եթե կա վրացական կապիտալ, որը ուզում է մտնել ԵՏՄ, հավելել է նա, թող ձեռնարկություն բացեն Հայաստանում ու օգտվեն այդ խմբի անդամների հետ առեւտրի հնարավորություններից։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47