«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի հետ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի։ Երեկ Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո որքանով է հնարավոր ՀՀԿ-ի կոալիցիան մյուս քաղաքական ուժերի հետ՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ինքն ունի իր սեփական կարծիքը, բայց քանի որ դա կուսակցությունն է որոշելու, ու դա լինելու է կոլեգիալ որոշում, կգա պահը և իրենք կորոշեն։
Վարչապետի գլխավոր խնդիրն այն է՝ ամեն գնով ապահովել ընտրություններում Սերժ Սարգսյանի ցանկալի արդյունքը՝ ֆիքսելու համար իր վարչապետ մնալու վերաբերյալ հայտարարությունները։ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում չի տեսնում համագործակցություն ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ։ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո ազատվելով Հովիկ Աբրահամյանի կադրերից, հենց այդ ուղերձը հղեց հասարակությանը, որ պետության կառավարման իր պատկերացումները բոլորովին այլ են։ Այս ամենին իհարկե նպաստում է Սամվել Կարապետյանի հետ Ծառուկյանի դեռևս անցյալ տարվա վերջից լարված հարաբերությունները։
Սամվել Կարապետյանը մինչև վերջ դեմ է եղել Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին՝ դա նկատելով, որպես ամենամեծ խոչընդոտ Կարեն Կարապետյանի ծրագրերի իրագործման համար։ Ծառուկյանն էլ, ինչպես երևում է, պատրաստ է իշխանության մաս դառնալու իր ծրագրերը մեկ տարով հետաձգել, մինչև 2018թ. ապրիլի 9-ին որոշակի կդառնա, թե ով ու ինչպես կշարունակի երկրի վարչապետ լինել, իսկ որ դա Կարեն Կարապետյանը չի լինելու, կարծեք թե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01