Որքա՞ն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարստության չափը: Միացյալ Նահանգների Սենատում երեկվա լսումների ընթացքում հնչել է նաեւ Պուտինի հարստության մասին հարցի նախնական պատասխանը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Լսումներին ներկա մասնագետներից սենատորներն առաջին հերթին ցանկանում էին պարզել, թե որքան ազդեցիկ են Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները: Սենատոր Մայք Քրափոյի խոսքով, չնայած երկու տարի շարունակվող պատժամիջոցներին եւ նավթի գների անկմանը, Մոսկվայի քաղաքականությունն Ուկրաինայում չի փոխվում: Ի պատասխան, փորձագետները նշեցին, որ պատժամիջոցների արդյունավետության համար կարեւոր է պահպանել չորս սկզբունք՝ շարունակել պատժամիջոցները դաշնակից երկրների հետ համատեղ, շարունակել դիվանագիտական եւ ճնշման այլ միջոցներ, կապել պատժամիջոցների հանումը Մոսկվայից ակնկալվող հստակ քայլերի հետ եւ մնալ ճկուն: Ռուսաստանն ի պատասխան փորձում է քանդել պատժամիջոցների նկատմամբ միասնությունը, նշում է Նոր Ամերիկայի անվտանգության կենտրոնի վերլուծաբան Էլիզաբեթ Ռոզենբերգը. «Այս սկզբունքներից առավել խոցելին պատժամիջոցները բոլոր դաշնակիցների կողմից անխտիր պահպանումն է, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմից հակասական ազդանշաններ են ստացվում»: Միեւնույն ժամանակ, Եվրամիության երկրների կողմից ընդունված պատժամիջոցներն ավելի մեղմ են եւ որոշակի լծակներ են թողնում պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի կողմից. «Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը Եվրոպային ավելի խոշոր տնտեսական վնասներ է հարուցում, քանի որ այդ երկրներից ոմանք սերտ կապված են Ռուսաստանի հետ առեւտրային կապերով: Ուստի, նրանք լծակներ են թողնում որոշակի համագործակցության համար»: Հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ սենատոր Բոբ Մենենդեզն իր կողմից ընդգծեց, որ քանի դեռ Մոսկվան չի կատարել միջազգային հանրության պահանջները եւ շարունակում է խախտել միջազգային իրավունքը, պատժամիջոցները պետք է պահպանվեն. «Հավատացած եմ, որ տնտեսական պատժամիջոցները մեր ունեցած խաղաղ դիվանագիտության առավել արդյունավետ գործիքներից է, եթե խոսքը գնում է ոչ ռազմական ներգրավման մասին»: Լսումների ընթացքում սենատոր Բենջամին Սասսը որոշեց պարզել Ռուսաստանի նախագահի իրական հարստությունը. «Որքա՞ն հարուստ է Վլադիմիր Պուտինը» «Մեր կարծիքով շատ հարուստ է, սակայն, նրա ունեցվածքը երկար տարիներ հարցականի տակ է մնում», նշեց Էլիզաբեթ Ռոզենբերգը: «Հանրային տվյալների հիման վրա կարելի է ասել, որ նրա կարողությունը հասնում է միլիարդավոր, միգուցե, տասնյակ միլիարդավոր դոլարների», – ավելացրեց Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Էրիկ Լորբերը: Իսկ Ջորջթաունի համալսարանի դասախոս Ռոդնի Լուդեման նշեց. «Նա հաստատ կարող է ազատ կերպով իր նպատակներով ծախսել իր ձեռքի տակ եղած հսկայական գումարները»: Սենատոր Սասսը շարունակեց. «Կարո՞ղ եք հիշեցնել մեզ նրա կյանքի պատմությունը, նրա զբաղեցրած աշխատատեղերը: Ինչպե՞ս է նա հարստացել»: «Կոռուպցիայի միջոցով», – միանշանակ պատասխանեց Լուդեման: «Ես Վլադիմիր Պուտինի գիտակը չեմ, սակայն, կասեի, որ երկար տարիներ Վլադիմիր Պուտինը ՊԱԿ-ի գնդապետ է եղել, որից հետո… դարձավ տասնյակ միլիոնավոր դոլարների տեր՝ հիմնականում կոռուպցիայի եւ պետական ընկերությունների վճարների միջոցով», – եզրափակեց Էրիկ Լորբերը:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44