Ես հավատում եմ, որ Կառավարության նախաձեռնած այս բարեփոխումները, կամ համենայն դեպս բարեփոխումներ սկսելու մտադրությունն իր մեջ անկեղծության բաղադրիչներ պարունակում է։ Իհարկե, այս ամբողջ աժիոտաժի մեջ մեծ է նաև ձևական կողմը, քանի որ լավ է, որ վատ պաշտոնավարման կամ ստվերային գործունեության համար մարդիկ ազատվում են պաշտոնից, բայց վատ է, որ նրանք պատասխանատվության չեն ենթարկվում իրենց այդ հանցագործությունների համար, այո, հանցագործությունների, քանի որ բանակի սալյարկան գողանալը կամ պետական միջոցների յուրացումն այլևս միայն աղքատի բաժին ուտել չէ, ժողովրդին սոված թողնել չէ, այն զինվորի կյանք արժե, այն ԿՅԱՆՔ արժե։
Իհարկե, իշխանությունը սրանով նաև փորձում է գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ բարձրացնել իր վարկանիշը հասարակության շրջանում, և հանգիստ կարող ենք ասել, որ այս բարեփոխումները, որոնց մեկնարկը համընկավ ապրիլյան դեպքերի հետ, նաև ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի մի մասն է։
Իսկ հիմա այս ամեն ինչում անկեղծության բաղադրիչի մասին։ Իշխողները, որքան էլ վախենան բարձրաձայն խոսել այս մասին, շատ լավ հասկացան, որ Հայաստանը մեն-մենակ է և Արցախյան պատերազմում մեր դաշնակցի խոստացած աջակցությունը մենք չենք ստանալու։ Իշխանությունները, այսքան տարի «արխային» էին, որ Ռուսասատանը մեր մեջքին կանգնած է և մեր փոխարեն Ադրբեջանի հետ կլուծի հարցերը, ուստիև կարելի էր հանգիստ սրտով թալանել բանակին ու զենքին, լավ ճանապարհներ ունենալուն, կայուն տնտեսություն կառուցելուն ուղղվելիք միջոցները։ Քառօրյա պատերազմից հետո արդեն շատ ավելի պարզ դարձավ, որ Ադրբեջանն ամբողջ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնալով հանդերձ՝ սպառնում է նաև իրենց ունեցվածքին, իրենց շքեղ առանձնատներին, բիզնեսներին։ Պարզ դարձավ, որ հնարավոր չէ անընդհատ «ուտել», ժողովրդի բարեկեցության հաշվին հարստանալ, բայց միևնույն ժամանակ ունենալ այն բանակը, որն ի վիճակի կլինի դեռ երկար ապահովել իրենց՝ պետական միջոցները խաղաղ պայմաններում յուրացնելու գործընթացի անխաթարությունը։ Պարզ դարձավ, որ ռազմավարական դաշնակիցն իր շահերի համար պատրաստ է, ոչ միայն ոտնատակ տալ Հայաստանի, այլ նաև իր հովանավորության տակ գտնվող վարչակարգի շահերը, իսկ փաստերը խոսում են այն մասին, որ մեր իշխանությունների և Հայաստանի շահերն այնքան էլ նույնը չէին։ Եվ սա սթափեցրեց մեր իշխողներին, քանի որ իրենց բիզնեսների և առանձնատների անվտանգությունն այսուհետ սկսվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանից։
12:17
12:03
11:47
11:22
11:02
10:44
10:17
10:02
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47