Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Կարո Փայլանն ու Սելինա Դողանը խիստ քննադատության են ենթարկել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, գրում է «Ակօս» պարբերականը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը, մասնավորապես, հայտարարել է, որ չընդունելով Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրությունների արդյունքն ու հրաժարվելով հեռանալ իր պաշտոնից՝ Աթեշյանը փաստացի ապացուցեց, որ պետության դրածոն է Ստամբուլի հայ համայնքում:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Աթեշյանի հակառակորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
«Նա և պետությունը հեղաշրջումային հարված հասցրին համայնքին, մենք այդ հեղաշրջումը չենք ընդունում, չպետք է ընդունենք: Արվել է նոր տեղապահի ընտրություն, և մենք պետք է հաղթած արքեպիսկոպոս Բեկչյանին շնորհավորենք ու անցնենք պատրիարքի ընտրությունների նախապատրաստմանը», - ասել է Փայլանը:
Իր հերթին, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի պատգամավոր Սելինա Դողանը հայտարարել է, որ Աթեշյանի ու Ստամբուլի նահանգապետարանի կատարած հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
14:37
11:29
10:42
10:22
09:56
09:45
09:34
09:17
09:03
23:02
19:48
18:47
18:35
18:09
16:27
16:13
15:58
15:43
15:28
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02