Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստն ընդհատվել է ամբաստանյալ, Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալի Ֆուաթ Յըլմազերի երկու դուստրերի ձերբակալության պատճառով, այս մասին հայտնում է «Ակօսը»:
Նշվում է, որ Յըլմազերի աղջիկները ձերբակալվել են Անկարայի իրենց տանը՝ բնակարանի վրա իրականացված ոստիկանական գրոհից ու խուզարկությունից հետո: Հայտնի է, որ Յըլմազերների տանը հայտնաբերվել է 4 ինքնաձիգ:
Հիշեցնենք, որ այժմ Ալի Ֆուաթ Յըլմազերը կասկածվում է նաև Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամ լինելու համար և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակում:
Յըլմազերը, որը Դինքի գործով բոլոր նախորդ նիստերի ժամանակ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները, Դինքին չպաշտպանելու համար մեղադրել էր Թուրքիայի իշխանություններին: Վերջինս նիստերից մեկի ընթացքում անգամ անեծքներ էր տեղացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, ինչն իրարանցում էր առաջացրել դատարանի դահլիճում:
Պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55