ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դեռևս վաղ է համարում առանձնացնել որևէ քաղաքական ուժի, այդ թվում նաև «Ելք» և ՕՐՕ դաշինքներին և խոսել հնարավոր հետընտրական համագործակցությունների ու դաշինքների մասին: ««Ծառուկյան» դաշինքը միայն մեկ քաղաքական ուժի հետ է բացառում հետընտրական որևէ կոալիցիա»,-ասաց նա:
-Տիկին Զոհրաբյան, մամուլը վերլուծություններ է անում, հիմնվելով Ձեր, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների վրա, թե բացառվում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմեք և զուգահեռ ենթադրում, որ մեկ քաղաքական ուժի հնարավոր չի լինելու միանձնյա կառավարություն ձևավորել: Վերլուծություններում հնարավոր են համարում Ելք-Ծառուկյան դաշինքը, հետագայում նաև՝ ՕՐՕ հետընտրական դաշինք: Ինչքանո՞վ եք համակարծիք:
-Նախ այդ ենթադրությունները մեզ համար հիմք չեն, որ հնարավոր չէ մեկ ուժ կազմի բացարձակ մեծամասնություն, ես ձեզ ասում եմ, որ հնարավոր է: Ես չեմ հիմնվում սոցիոլոգիական տարբեր հարցումների վրա, որտեղ, իհարկե, «Ծառուկյան» դաշինքն առաջին հորիզոնականում է, ինձ համար սոցիոլոգիական ամենաճշգրիտ հարցումները հանրային վստահությունն է, մարդկանց հավատն է «Ծառուկյան» դաշինքի և անձամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ, որը մենք տեսնում ենք քարոզարշավին Ծառուկյանի հետ հանդիպումներում և տեսնում ենք մեր տաս քաղաքական քարոզչական թիմերի հետ հանդիպումներում: Ես որևէ քաղաքական ուժի չեմ թերագնահատում, բայց դուք կարող եք տեսնել, թե ինչքան մարդ է լինում Ծառուկյանի հետ հանդիպմանը և ընդամենը երկու, երեք, առավելագույնը՝ տաս հոգի մնացած քաղաքական ուժերի հետ հանդիպմանը՝ չհաշված իշխող կուսակցությանը: Այնպես որ՝ մենք գնում ենք վերցնելու ամենաբարձր նշաձողը՝ 50+1: Այդուհանդերձ, «Ծառուկյան» դաշինքը միայն մեկ քաղաքական ուժի հետ է բացառում հետընտրական որևէ կոալիցիայի ձևավորումը, անունը կլինի «ազգային համաձայնություն», «համազգային եղբայրություն», թե «ազգային դաշնության ղեկավարություն»: Դա գործող իշխանության քաղաքական ուժն է՝ ՀՀԿ-ն, որն այո՛, բազմաթիվ ոլորտներում արձանագրել է կատարյալ ձախողում:
2012-ին, երբ ԲՀԿ-ն ստացավ ընտրողների մոտ 500 000 քվեն, և եղավ առաջարկ կոալիցիա կազմելու, առաջարկ, որից որևէ քաղաքական ուժ չէր հրաժարվի՝ Ծառուկյանը հրաժարվեց և ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմել, քանի որ, եթե չենք ունենալու որոշումների քվոտա և մենք պետք է պատասխանատվություն կրեինք այս բոլոր ձախողումների համար: Այդ պատճառով այս պահին որևէ քաղաքական ուժի չեմ առանձնացնի, ընդամենը կասեմ ՀՀԿ-ի հետ բացառվում է, իսկ մնացած քաղաքական ուժերի հետ, ովքեր կանցնեն խորհրդարան, հետընտրական համագործակցությունը կքննարկենք ընտրություններից հետո:
- Հաշվի առնելով, որ ՕՐՕ-ում Ձեր նախկին կուսակիցներն ու գաղափարակիցներն են և ավելի վաղ էլ ներքաղաքական կուլիսներում շրջանառվում էր, որ միանալու եք, ինչո՞ւ դա տեղի չունեցավ դեռևս «Ծառուկյան» դաշինքի ձևավորման ընթացքում և կա՞ ավելի մեծ հավանականություն, որ հենց նրանց հետ միավորվեք:
-«Ծառուկյան» դաշինքը նախընտրական փուլում ունեցել է տարբեր ֆորմատի քննարկումներ և բնական է, նախընտրական փուլը ենթադրում է տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ: Այս պահին դաշինքում այնքան քաղաքական ուժերն են, որոնց հետ մենք ունեցանք վերջնական համաձայնություն: Ինչ վերաբերում է ՕՐՕ-ի հետ հետընտրական համագործակցությանը, ապա, կրկնում եմ, թույլ տվեք ընտրողը որոշի, թե որ քաղաքական ուժերը կանցնեն խորհրդարան և այդ ժամանակ առավել առարկայական իմաստ կունենա խոսել: Ի՞նչ համագործակցություն կլինի, ո՞ր քաղաքական ուժերի հետ կլինի, ի՞նչ ձևաչափով կլինի, կարելի է խոսել ընտրությունների հետո, մեկի հետ միանշանակ բացառեցի:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18