Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հայտարարել է, որ չնայած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների արդյունքին՝ հրաժարական տալ չի պատրաստվում: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Աթեշյանի հակառակորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Նամակում իշխանություններն իրավաբանորեն անհնար են համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Աթեշյանը նաև հայտնել է, որ Ստամբուլի նահանգապետարանից ուղարկված գրության ու ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ Պոլսի պատրիարքարանը որևէ պաշտոնական հայտարարություն կամ բացատրություն չի ներկայացնի:
«Ակօսը» նշում է, որ Աթեշյանը պատրիարքի տեղապահի ընտրություններում պարտություն է կրել ձայների 23/11 հարաբերակցությամբ: Վերջինս նահանգապետարանի նամակը ստացել է մինչ ընտրությունների մեկնարկը՝ 13:47-ին, սակայն սպասել է ընտրության արդյունքներին, որոնք մեկնարկել էին 15:00-ին: Այնուհետև, հաշվելով ձայները, հայտարարել է՝ «Ընտրվել է սրբազան Բեկչյանը» և հեռացել մեկ այլ սենյակ: Այնուհետև Աթեշյանը վերադարձել է՝ ձեռքին Ստամբուլի նահանգապետի տեղակալի նամակը, և հայտարարել, որ կշարունակի պաշտոնավարել, քանի դեռ պետությունը «նպատակահարմար է գտնում»:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55