Վիեննական հանդիպում-քննարկումներում, ըստ իս, ամենակարեւոր նորամուծությունը հետաքննության մեխանիզմի գաղափարի ներդրումն է /ի վերջո գաղափարներն են կազմում կեցության հիմքը : Հարցն այն է, թե նշված գաղափարը երբ կստանա միս ու արյուն, երբ կիրագործվի: Բացի դրանից, դեռ հստակ չէ, թե որքանո՞վ է այդ գաղափարի իրագործումը բխում մեր երկարաժամկետ (շեշտում եմ՝ երկարաժամկետ) շահերից:
Այս պահին ասում ենք, որ հարկավոր է խաղաղություն, ու նման մեխանիզմի ներդրումը կարող է իրոք հանգեցնել հակամարտության լարվածության մեղմման: Հետաքննող մեխանիզմի ներդրմամբ առաջ կմղվի խաղաղ կարգավորման գործընթացը, կմեծանա Արցախի Հանրապետության մասնակցության հավանականությունը բանակցային գործընթացին: Անհնարին է, որ նման մեխանիզմի ներդրմանը չներգրավվեն Արցախի պետական որոշ ինստիտուտներ, ի վերջո դրանք տեղակայվելու են Արցախի ու Ադրբեջանի սահմանին:
Հայկական կողմը նախագահի մակարդակով է փորձում առաջ տանել տվյալ թեզը։ Ու այժմ կարծես թե մենք ակնկալում ենք, որ այն դրական զարգացում կունենա:
Սակայն այս գաղափարն ունի նաեւ խնդրահարույց կողմեր: Մինչ օրս հայտնի չէ միջպետական, էթնիկ բնույթի հակամարտության մի դեպք, երբ տեղի ունենա սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, ուր մնաց, որ կարողանանք պարզել, թե դրանք գործեն արդյունավետորեն: Այնպես որ, սա լինելու է առաջին փորձը, եթե, իհարկե, գործը հասնի լինելուն:
Հաջորդ մտահոգիչ հանգամանքը. եթե ներդրվի մեխանիզմը, որի ջերմ աջակիցը ԱՄՆ-ն է, եւ այն սկսի հուսալի գործել, դա կնշանակի, որ ամերիկյան կողմը նաեւ ջանադրաբար առաջ կմղի քաղաքական կարգավորման հարցը: Այստեղ է, որ պետք է մտածենք` սա մեզ ի՞նչ կտա:
Մինչեւ այժմ տրամաբանությունը եղել է հետեւյալը. Ադրբեջանից միայն պահանջել են դադարեցնել կրակը, չդիմել ագրեսիայի (դա էլ խիստ անուղղակի կերպով, ուղիղ պահանջ չի հնչեցվել), այլ պահանջ այդ երկրից չի եղել, չեն խոսել այն մասին, որ Ադրբեջանը օկուպացրել է ԼՂՀ-ին, նաեւ ՀՀ-ին պատկանող տարածքներ:
Մինչդեռ Հայաստանի պարագայում եղել է Ադրբեջանին տարածքներ զիջելու մասին պահանջը. հիշենք ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ուորլիքի խոսքերը: Հիմա եթե իրագործվում է ամերիկյան կողմի առաջարկը` ներդրվում է հետաքննության մեխանիզմն, ու այն իրեն արդարացնում է, արդյոք ճնշումների մեթոդով մեզ չի՞ պարտադրվի կարգավորման տարբերակ:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03