Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց նիստի մասնակիցներին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, նախարարներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին:
Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016 թվականին կյանքից հեռացած ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ակադեմիայի համար 2016 թվականը հագեցած տարի է եղել։
«2016-ին լրացավ ՀՀ 25 ամյակը, և այդ կապակցությամբ անցկացվել են հոբելյանական միջոցառումներ։ Բացի այդ, տեղի են ունեցել ԳԱԱ-ի ղեկավար կազմի, նախագահության և այլ բաժինների անդամների ընտրություններ և նախագահության կազմը 40 տոկոսով փոփոխվել է»,-ասաց Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ԳԱԱ-ի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքները և կիրառական մշակումները:
Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ԳԱԱ-ն շարունակելու է խորացնել համագործակցությանը մի շարք երկրների հետ, ինչպես Վրաստանն է, Չինաստանը, Ռումինիան և այլն:
Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ-ն շարունակելու է իր ռազմավարության հստակեցումը մոտակա հնգամյակի կտրվածքով.«Նախատեսվում է պետական պատվերի ձևավորում՝ ելնելով կառավարության ծրագրերից և որպես հիմք ընդունելով «ՀՀ ԳԱԱ 2015-2020 թթ.» հիմնարար գիտական ծրագրերը»:
Նա նաև հայտնեց, որ ԳԱԱ-ն մասնակցելու է ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովմանը ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով:
Բացի այդ, Ռադիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ և այլն:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47