Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սեւան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են 2016 թվականի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը: Վարչապետ Կարապետյանը պատասխանատուների առջեւ խնդիր է դրել անել ամեն ինչ՝ կենտրոնն արդեն ընթացիկ տարեվերջին շահագործման հանձնելու համար: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 2 մլն 716 հազար դոլար՝ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Բուժկենտրոնին է միացվելու նաեւ հարակից պոլիկլինիկան: Ժամանակակից սարքավորումներով բուժկենտրոնը սպասարկելու է տարածաշրջանի շուրջ 40 հազար քաղաքացիների:
Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել արտադրական գործընթացն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2005 թվականից հիմնված գործարանում արտադրվում է պանրի լայն տեսականի, որի հիմնական մասն իրացվում է տեղական շուկայում, արտադրանքի 25 տոկոսն արտահանվում է Ռուսաստան: Գործարանը, որն ունի 40 աշխատող, հագեցված է ժամանակակից սարքավորումներով եւ այն ընդլայնելու ու արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսվում են նոր ներդրումներ: Գործադիրի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունը եւ նշել, որ գործարանի ընդլայնման ներդրումային ծրագիրը գտնվում է կառավարությունում՝ քննարկման փուլում:
Վարչապետը ծանոթացել է «Աքվատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը, որը զբաղվում է կենդանի եւ եփած սառեցված խեցգետինների արտահանմամբ եւ պահածոների արտադրությամբ: 1996թ-ին ստեղծված ընկերությունը խեցգետինն արտահանում է Եվրասիական տնտեսական միության եւ եվրոպական երկրներ: Այն առայժմ միակ ձեռնարկությունն է ՀՀ-ում, որն ունի թույլտվություն վերամշակված խեցգետին ԵՄ երկրներ արտահանելու համար: Գործարանը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան եւ աշխատում է HACCP ծրագրով, որը ներդրվել է ձեռնարկությունում 2007 թ-ին: «Աքվատիկ»-ը պահածոների արտադրությամբ զբաղվում է 2009 թ.-ից եւ հիմնական արտադրանքը պատրաստվում է Պաշտպանության նախարարության համար:
Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ Ծովագյուղ համայնքի հնդկացորենի մշակման նորակառույց գործարան: Մարզում նախորդ տարվա ընթացքում մշակվել է 100 հեկտար հնդկացորեն, իսկ արդեն 2017 թվականին ցանքատարածքները կընդլայնվեն՝ հասնելով 400 հեկտարի: Գործարանի ղեկավարների խոսքով, հանրապետությունում հնդկացորենի պահանջարկը հասնում է 7 հազար հեկտար արտադրանքի: Նախատեսվում է` համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, առաջիկա տարիներին էապես ավելացնել ցանքատարածքներն ու արտադրանքի ծավալները: Գործարանին հնդկացորենի մշակման սարքավորումները հակտացվել է Եվրոպական միության ENPARD ծրագրի շրջանակում:
Վարչապետը Գեղարքունիքի մարզն ավարտել է Ճամբարակ համայնքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի գործունեությանը եւ մատուցվող ծառայությունների որակին: Բժշկական կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով եւ ժամանակակից սարքավորումներով 2015թ. առողջապահության նախարարության եւ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակում: Բուժկենտրոնը մատուցում է թերապեւտիկ, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ այլ ծառայություններ: Այն սպասարկում է 11-12 հազար քաղաքացիների: Կարեն Կարապետյանը կարեւորել է մարզերում ժամանակակից բուժկենտրոնների առկայությունը եւ մատուցվող ծառայությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03