Կառավարությունը դեկտեմբերին բոլոր համայքներին մեթոդաբանություն է ուղարկել, որով համայնքապետերը պետք է համայնքի 5 տարվա զարգացման ծրագիր ներկայացնեն: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Ճամբարակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Համայնքապետն ընտրովի մարդ է եւ ծրագիրը ներկայացնելիս պետք է այն քննարկի ավագանու անդամների հետ, որոնք ձեր ներկայացուցիչներն են: Այսինքն՝ պետք է ձեզ հետ քննարկի իր ծրագիրը: Համայնքապետը պետք է ներկայացնի այսօրվա իրավիճակը, թե ինչքան է միջին աշխատավարձը, ինչքան է գործազրկությունը, քանի տոկոսն է արտագաղթում, ինչու է արտագաղթում եւ այլն, եւ այլն: Եվ համայնքապետը պետք է ներկայացնի ծրագիր, թե ինչ է պետք, որ համայնքն այս 5 տարվա ընթացքում զարգանա: Մենք այդ հարցում նրան մենակ չենք թողնի, բայց ինքը պետք է բեռի մի մասն իր վրա վերցնի, իսկ մենք կօգնենք: Օրինակ՝ ասի, որ ինձ երկու կաթի գործարան է պետք, ես սա եմ անում, պարոն վարչապետ, խնդրում եմ այս մասով էլ դուք օգնեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ պետք է եռաստիճան համակարգը գործի. կառավարություն, մարզպետարան, համայնքապետարան: Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողության հասնել: Վարչապետը հիշեցրեց, որ Երեւանում ավելի լավ չեն պատկերացնում Ճամբարակի խնդիրերը, քան հենց ճամբարակցին ու նրա քաղաքապետը: Սա նշանակում է, որ զարգացման ծրագիրը շատ կարեւոր է: Նա բոլորին հորդորեց անպայման ծանոթանալ ծրագրին:
«Ես ուզում եմ, որ դուք համոզված լինեք, որ ես խոսքը կտուր չեմ գցում, չեմ ցրում, բայց որպեսզի հասկանանք, թե ով ինչ է անում, պետք է խնդիրը գույքագրենք, տարածքի առավելությունները գնահատենք, որից հետո սկսենք աշխատել: Մի բան հիշեք, քաղաքապետը պետք է իր համայնքի դարդուցավն իմանա, բոլոր խնդիրներին ծանոթ լինի: Կարող է՝ ձեր քաղաքապետը բարի մարդ է, բոլորիդ գրկում, գուրգուրում է, բայց կառավարման համակարգը չկարողանա փոխել, զարգացնել համայնքը: Այդ դեպքում տեղից չենք պոկվելու»,- հավելեց Կարեն Կարապետյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01