«Հանրապետական» կուսակցությունը ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Դիլիջանում է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքացիների հետ հարց ու պատասխանից ժամանակ անդրադարձավ
Դիլիջանի զարգացման ծրագրին և նշեց, որ համայնքի կառավարումը պետք է լինի հստակ ծրագրով:
Պատասխանելով հարցին, թե արդյոք «Իմպուլս» գործարանը կաշխատի և քաղաքացիները աշխատատեղեր կունենան, նա ասաց. «Գործարանը կաշխատի, թե չի աշխատի դա թելադրում է շուկան: Յուրաքանչյուր համայնք, այդ թվում Դիլիջանը, ունենալու է իր հինգ տարվա զարգացման ծրագիր, որտեղ համայնքապետը պետք է ներկայացնի, թե ինչ պայմաններ, ինչ ցուցանշիներ, ինչ վիճակ է, և հինգ տարի հետո ինչ է լինելու»: Նա նշեց, որ այդ ամենից հետո պետք է հաշվի առնվի, թե ինչ աշխատատեղեր կարող է ստեղծվել:
«Ինքը պետք է ֆիքսի ինչ բեռ ինքն է վերցնում, ինչ բեռ մարզպետն է վերցնում, ինչը ակնկալում է մեզանից: Մենք այն համայնքի կողքին ենք կանգնելու, որը ռեալ ծրագիր է տալիս, համայնքի բեռը իր վրա է վերցնում»,-ասաց նա:
Հարցին թե որքանով է համոզված և երաշխավորում, որ ՀՀԿ-ի ընտրվելուց հետո հինգ տարիների ընթացքում կլինի վարչապետ, Կարեն Կարապետյանը կատակեց.«Դա ոնցոր մարզպետի պատրաստած հարցն է»: Վարչապետն ասաց, որ ինքը չպետք է այդ հարցը երաշխավորի, այլ իրենք պետք է այդ շանսը տան:
Վարչապետը նշեց, որ իրենք համար առաջին խնդիրն են համարում հասարակության հետ հետադարձ կապ հաստատել, որպեսզի այն ազդակները, որոնք տալիս են, ժողովուրդը հասկանա և իրենց հետ զուգհաեռ իրավիճակը փոխեն:
«Մենք իրականում այս երկու ամսվա ընթացքում ունենք ցուցանիշների շատ ուժեղ աճ ՝ արդյունաբերության, արտահանման, սեփական եկամուտների հարկերի հավաքագրման, սակայն որևէ մեկը իր մաշկի վրա դա չի զգում: Մենք դա այնքան պետք է անենք, որ գանք հասնենք մի կետի, որ հաջորդ օրը դա տա կյանքի որակի փոփոխություն: Ես դա համեմատել եմ հետևյալի հետ. հողը եթե շատ չոր է լինում, երկար ժամանակ պետք է ջրես, որ իքը կակղի, նոր վրան սերմը գցես, ինքը բերքը տա, հիմա մենք այդ խնդիրն ենք լուծում, որ պատրաստենք բազիսային վիճակի, որ վաղը մյուս օրը ճիշտ քայլ ենք անում, ինքը արդյունք տա»,-ասաց նա:
Կարեն Կարապետյանը կարևորեց նաև կրթության հարցը հատկապես փոքր համայքններում: Նա նշեց, որ եթե մենք մեր սերունդը չենք կրթում, վաղվա մեր օրը վտանգի տակ է: Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը նշեց.«Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ «Հանրապետական» կուսակցությանը, ապա կարծում եմ, որ դուք կշահեք»,-ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47