«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում իր մարդաշատ քարոզարշավներում ուշագրավ մտքեր է հնչեցնում։ Օրինակ, ես «ամեն ինչին հասել եմ զրոյից ու լավ գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա», կամ «բոլորդ գիտեք` Ծառուկյանը այսօր ամեն ինչի հասել է իր աշխատանքով, առանց որևէ պետական լծակի», կամ «Ես վերադառնում եմ, քանի որ իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ կատարելու», և այլն, և այլն։ Գրեթե նույնաբովանդակ ճառեր Ծառուկյանn արտասանում էր 2012 թվականին։
Այն ժամանակ էլ նա ասում էր, որ ծանր դրության մեջ է, բայց պատրաստ է ամեն ինչ կորցնել հանուն ժողովրդի հավատի: Ծառուկյանն, իհարկե, չէր մանրամասնում, թե ինչն է իր դրության ծանրությունը և ինչն է ինքը պատրաստ կորցնել:
Մի բան ակնհայտ է, որ ժողովրդի հավատը Ծառուկյանը, այսպես ասած, կուտակել է հենց այն «ամեն ինչով», որից հրաժարվելու պատրաստակամություն է հայտնում հանուն այդ հավատի: Մինչդեռ այդ ամեն ինչը կորցնելու պարագայում ժողովուրդը կարող է այլևս չհավատալ նրան: Այնպես որ, իրավիճակն այս առումով շատ հարաբերական է և Ծառուկյանին, թերևս, հարկ չկա շտապել պատրաստ լինել ամեն ինչ կորցնելուն:
Ուշագրավ է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդներից մեկի՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը այն մասին, որ ԲՀԿ-ն ոչ մի դեպքում ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի։ Ծառուկյանը դեռևս հստակ հայտարարություն չի արել խնդրի շուրջ։ Միևնույն ժամանակ գաղտնիք չէ, որ թե իշխանությունը և թե որոշ ընդդիմադիր ուժեր, որոնց ետևում երևակվում են Հայաստանի երկրորդ նախագահի ականջները պայքարում են Ծառուկյանի կուսակցության համար: Իսկ այդ պայքարի արանքում Ծառուկյանն, իհարկե, բավական ծանր կացության առաջ է, որովհետև Սերժ Սարգսյանը դե յուրե իշխանությունն է նրա համար, իսկ այդ, այսպես կոչված, ընդդիմադիրները, երևի թե, դե ֆակտո իշխանությունն է:
Փաստն այն է, որ Բարգավաճ Հայաստանը հայտնվել է ընտրական գործընթացների կենտրոնում, և ամենայն հավանականությամբ հենց դա է Գագիկ Ծառուկյանի իրավիճակը բարդացնում: Բանն այն է, որ ռեսուրսային առումով նա հայտնվել է կենտրոնում, սակայն, միևնույն ժամանակ, չի ցանկանում խաղալ գլխավոր դերը: Մինչդեռ այդպես չի կարող լինել, որովհետև եթե ընտրական գործընթացների առանցքում հայտնվել ես դու, ապա չես կարող արդեն մնալ հետին պլանում: Սակայն Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, քաղաքական հաջողությունների գրավականն էլ եղել է այն, որ նա տարիներ շարունակ խուսափել է առաջին պլանում հայտնվելուց՝ քաղաքական իմաստով իհարկե, և ամեն կերպ մնացել է ՀՀԿ ստվերում, ինչն էլ օգտագործել է այլ ակցիաներով «ժողովրդի հավատ» ձևավորելու համար, ինչն, ի դեպ, զգալի մասով հաջողվել է: Ահա այդ պայմաններում, Ծառուկյանին ներկայումս հարկ է բացվել, բայց ինչպես` նա չի պատկերացնում, որովհետև նա իրականում այս ամբողջ ընթացքում չի եղել քաղաքականության մեջ, նա եղել է քաղաքականության ստվերում:
Այս իրադրությունը խոսում է Հայաստանի ներկայիս ընտրական գործընթացի պարադոքսալության մասին, երբ գլխավոր, առանցքային դերում հայտնված քաղաքական միավորը իրականում հայտնվել է ծանր իրավիճակում, կամ գլխավոր դերում է հայտնվել քաղաքական մի միավոր, որը տարիներ շարունակ, ըստ էության, ոչ թե քաղաքականությամբ է զբաղվել, այլ ընդամենը եղել է քաղաքականության ստվերում: Երբ այդօրինակ ուժը դառնում է ընտրական գործընթացի առանցքային, որոշիչ մի ուժ, որի համար պայքարում են հիմնական բևեռները, ապա դա բավականաչափ հիմք է եզրակացնելու համար, որ Հայաստանի խորհրդարանի ներկայիս ընտրությունն ընդամենը խրոնիկ հիվանդ համակարգի վերջնական մի ախտորոշում է, որը պետք է մնացյալ հանրությանը լուրջ եզրակացությունների և հետևությունների հիմք հանդիսանա: Այսինքն`այդ իրավիճակը ոչ թե Բարգավաճ Հայաստանի համար է ծանր, այլ ընդհանրապես Հայաստանի, ու եթե Գագիկ Ծառուկյանը 2012թվականից է կանգնած կորուստների վտանգի առաջ, ապա Հայաստանն այդ իրավիճակից արդեն իսկ ունեցել է հսկայական կորուստներ և նախընտրական առկա գործընթացն էլ Հայաստանի համար այդ կորուստներից մեկն է, որովհետև առկա որակով և բովանդակությամբ գործընթացը կորստից բացի, դժվար է որևէ այլ կերպ բնորոշելը:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03