Երբեք և ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում: Այսպես է արձագանքել Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու նախաձեռնության մասին Times.am-ի հարցին:
Տեղեկացնենք, որ հաց բերող Արթուր Սարգսյանի մտերիմները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով կազմակերպել «պատվավոր հուղարկավորություն» և նրա աճյունը հողին հանձնել Եռաբլուր պանթեոնի տարածքում:
Այս նախափձեռնության առթիվ մեկնաբանություն խնդրեցինք ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից, ով մասնավորապես ասաց. «Ցավով ենք ընդունել Արթուր Սարգսյանի մահվան լուրը: Ցավակցում ենք հարազատներին և բարեկամներին: Արթուր Սարգսյանի հուղարկավորման արարողությունը պետք է կազմակերպել հայ մարդուն արժանի կերպով, մենք էլ պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում չշահարկել Արթուր Սարգսյանի հուղարկավորության գործընթացը: Եռաբլուր զինվորական պանթեոնը տեղ ու դեր ունի մեր ու մեր ժողովրդի կյանքում, նրա ներկայում ու ապագայում։ Երբեք և ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում, լսու՞մ եք։ Կոչ ենք անում հարգել հանգուցյալի հիշատակը և հանգիստ թողնել Եռաբլուրն ու նրա նշանակությունը»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01